Կիրակի, Սեպտեմբեր 05, 2010

Որոնում Կայքում

Ալավերդու եռատոնը

2010 թվականի հուլիսի 17-ն ալավերդցիները հիշելու են որպես եռատոն՝ Պղնձաձուլական գործարանի 240-ամյակ, Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու 9-ամյակ ու Ալավերդու ու Մետալուրգի օր: Ալավերդու մշակույթի կենտրոնում տոնական միջոցառումներն սկսվեցին քաղաքի պատմությունը ներկայացնող լուսանկարներով: Լրագրող Հրաչյա Պապինյանը լուսակարների մեծ մասը հավաքել է ալավերդցիների անձնական ալբոմներից, այդպիսով վերականգնել քաղաքի պատմությունը, ստեղծել քաղաքի արխիվը: Նա ասում է, որ չափազանց արժեքավոր նյութեր են հավաքվել: Հին Ալավերդին է իր մարդկանցով ու շենք շինություններով, որոնցից շատերն արդեն միայն լուսանկարներում են: Ցուցահանդեսի հյուրերից շատերը լուսանկարներում գտան իրենց ծնողներին, արմատներն ու թարմացրեցին երիտասարդական տարիների հիշողությունները: Ցուցահանդեսի ամենահին լուսանկարը պատկերում է 1903 թվականի գործարանի գործադուլը: Շատ լուսանկարներ տեղ չեն գտել ցուցահանդեսում: Դրանք հրապարակվելու են «Ալավերդի պղնձարտադրություն 240» անվանումով հոբելյանական ալբոմի մեջ: Մշակույթի կենտրոնի դահլիճում հյուրերը դիտեցին 15 րոպեանոց «Ալավերդի» ֆիլմը, որտեղ ներկայացվում է 240-ամյա գործարանի ժամանակագրությունը: Այնուհետեվ, պարգևներ ու նվերներ ստացան այն մարդիկ, ովքեր աշխատել են գործարանում ու մեծ ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում: Ալավերդու պատվավոր քաղաքացիների թիվն ավելացավ 4-ով: Ալավերդու նախկին քաղաքապետերից Ալբերտ Անանյանը, կուսակցական և տնտեսական աշխատանքի վետերան Սուրեն Վարոսյանը, Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը և ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանն արժանացան Ալավերդու պատվավոր քաղաքացու կոչման: Իրենց աշխատանքով աչքի ընկած բազմաթիվ մետալուրգներ «Վալլեքս » խմբի ընկերություների կողմից տոնի առթիվ սառնարան, հեռուստացույց ու այլ թանկարժեք նվերներ ստացան: «Վալլեքս» խմբի ընկերություների նախագահ Վալերի Մեջլումյանը տարբեր բնագավառների ներկայացուցիչների անվանական ժամացույցներ նվիրեց: Իր հերթին Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն Վալերի Մեջլումյանին պարգևատրեց քաղաքի հուշամեդալով: Եռատոնն Ալավերդիում եզրափակվեց տոնական համերգով, որը կայացավ Եվրոպական ամենահեղինակավոր երգի մրցույթում՝ Եվրատեսիլում, Հայաստանը ներկայացրած Ինգա և Անուշ Արշակյան քույրերի մասնակցությամբ: Տոնական օրն ավարտվեց Սանահինի վանական համալիրի լուսավորությամբ:

Եղանակն Ալավերդում


Երկուշաբթի 06.09.2010
Fairfrom north-northeast22°C0.7m/s
0.0mm
Երեքշաբթի 07.09.2010
Fairfrom north-northeast21°C1.2m/s
0.0mm
Չորեքշաբթի 08.09.2010
Fairfrom north20°C0.4m/s
0.0mm
Weather forecast from yr.no

Օրվա վերնագրերը

Բաժանորդագրություն

Այստեղ կարող եք բաժանորդագրվել «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տեղեկագրին:

Անուն:
Էլ.փոստ:

«Անկյուն գումարած 3» ՍՊԸ

© 2010: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: