Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի անկախ փորձագետ Արման Վերմիշյանը սեմինարի մասնակիցներին ներկայացնում է այն վտանգները, որոնք առաջ են գալիս պլաստիկ տարաների օգտագործումից և հորդորում ընդհանրապես հրաժարվել դրանցից:
Դրա դեմ այժմ պայքարում են ամբողջ աշխարհում: Պլաստիկը պատրաստված է նավթից, այն 100-200 տարվա ընթացքում է քայքայվում և առաջ է բերում բազմաթիվ վտանգներ, դրա համար նույնիսկ կենցաղում այն օգտագործել չի կարելի: «Ուրբան կայուն զարգացման հիմնադրամն» Ալավերդիում փորձնական ծրագիր է սկսել, որը նախատեսում է պլաստիկ թափոնների տեսակավորում և վերամշակում: Դրա համար առաջին քայլերն Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ արդեն արվել է: Պատրաստվել են հատուկ աղբամաններ միայն պլաստիկ տարաների համար: Բնակիչներից պահանջվում է միայն պլաստիկն առանձին աղբամանի մեջ լցնել: Նախնական սոցիոլոգիական հարցումների համաձայն բնակիչների 80 տոկոսը պատրաստ է կենցաղային աղբը տեսակավորել: «Հանրային կրթություն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է առաջին անգամ: Ալավերդին ընտրվել է որպես փորձնական քաղաք, քանի որ ըստ ծրագրի պատասխանատուների ալավերդցիներն էկոլոգիապես ավելի կիրթ են: Անկախ փորձագետ Արման Վերմիշյանն ասում է, որ թափոնների տեսակավորումը ոչ միայն կնպաստի մաքուր միջավայր ունենալուն, այլ տնտեսապես շահութաբեր է: Փորձագետի խոսքով մինչ այժմ աղբի տեսակավորման մշակույթ չի եղել, դրա համար անհրաժեշտ է աշխատանք տանել նախակրթական ու կրթական հիմնարկներում: Ծրագրի մեկնարկի մասին ազդարարող քննարկման ժամանակ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի փորձագետներ Արման Վերմիշյանն ու Հայաստան Ստեփանյանն ալավերդցիներին ներկայացրին այն վնասակար հետևանքների մասին, որոնք առաջ են գալիս պլաստիկ տարաների օգտագործումից: Դրանից բացի, նրանք խոսեցին նաև աղբի, մասնավորապես պլաստիկ տարաների վերամշակումից ստացվող օգուտների մասին:
Եղանակն Ալավերդում
| Երկուշաբթի 06.09.2010 | |||
![]() | ![]() | 22°C | 0.8m/s 0.0mm |
| Երեքշաբթի 07.09.2010 | |||
![]() | ![]() | 21°C | 1.2m/s 0.0mm |
| Չորեքշաբթի 08.09.2010 | |||
![]() | ![]() | 20°C | 1.2m/s 0.0mm |
| Weather forecast from yr.no | |||
Օրվա վերնագրերը
-
Դսեղում կնշվի Թումանյանական օրը Այս տարի «Թումանյանական օր» ավանդական...
-
Հոսանքի անջատումները հաճախացել են Վերջին օրերին հաճախակի են դարձել առանց...
-
Զգուշացեք հրդեհներից Թումանյանի տարածաշրջանում այս ամառ...
- 1
Բաժանորդագրություն
Այստեղ կարող եք բաժանորդագրվել «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տեղեկագրին:
Տեգերի ամպ
«Անվտանգ Աղբարկղերը Աղբը Անոնս Գերեզմանոցում Գնացուցակ Դսեղում Երբ Զգուշացեք Էնգելսը Թումանյանական Թվով Ինֆեկցիոն Ծառայություններ Կոյուղաջրերով Հաղորդումներ Հաղպատի Հետիոտնային Հետևեք Հոսանքի Մարցում Մեր Շնողում Ջրաչափերը Սանահինը Վաճառվում Վարդավառի անջատումները առանձնատուն առաջին բնակարան գալիս դասարանցի ժամկետ ծրագիրը կամուրջը կայացավ կերկարաձգվի կնշվի կունենա հաճախացել հիվանդությունները հրդեհներից մասին մարզական միջավայր» նորություններին շարունակվում ունեն ուսումնասիրությունները սեպտեմբերը վերամշակվելու վերանորոգում տարի տեղադրվել տեսակավորելու տեսակավորվելու տոնն փառատոնը քահանա քանդվում քիչ օրը
Օգտակար հղումներ





