Կիրակի, Սեպտեմբեր 05, 2010

Որոնում Կայքում

Վարդավառի օրը Հաղպատի տոնն է

Քրիստոսի պայծառակերպության կամ, որ նույնն է, Վարդավառի տոնին Հաղպատի վանական համալիրը հյուրընկալել էր բազմաթիվ ուխտավորների՝ Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից, և անգամ Վրաստանից: Այսուհետ, ամեն տարի, Վարդավառին ուխտագնացություն կկատարվի Հաղպատ ու կնշվի Հաղպատավանքի կամ Սայաթ-Նովայի օրը: Հաղպատավանքի մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնած Հաղպատի օրվա տոնակատարություններին աջակցել է ՀՀ Մշակույթի նախարարությունը, Լոռու մարզպետարանը և Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը: Հաղպատի վանական համալիրի եկեղեցամերձ հրապարակն, այսուհետ, կրելու է աշուղ Սայաթ-Նովայի անունը: Հաղպատեցիներն, ինչպես նաև զբոսաշրջիկները, հնարավորություն կունենան լուսանկարվելու Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ, որի բացման արարողությունը տեղի ունեցավ հենց Վարդավառի կամ Հաղպատավանքի օրը: Ուխտավորները հնարավորություն ունեցան մասնակցելու նաև մատաղի արարողությանը: Առաջին անգամ Հաղպատում ու առաջին անգամ նաև Սայաթ-Նովայի անվան հրապարակում ելույթ ունեցավ Թաթուլ Ալթունյանի անվան երգի, պարի պետական անսամբլը:

Եղանակն Ալավերդում


Երկուշաբթի 06.09.2010
Fairfrom north22°C0.8m/s
0.0mm
Երեքշաբթի 07.09.2010
Fairfrom north-northeast21°C1.2m/s
0.0mm
Չորեքշաբթի 08.09.2010
Partly cloudyNNW20°C1.2m/s
0.0mm
Weather forecast from yr.no

Օրվա վերնագրերը

Բաժանորդագրություն

Այստեղ կարող եք բաժանորդագրվել «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տեղեկագրին:

Անուն:
Էլ.փոստ:

«Անկյուն գումարած 3» ՍՊԸ

© 2010: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: