Երկուշաբթի, Սեպտեմբեր 06, 2010

Որոնում Կայքում

Ինֆեկցիոն հիվանդությունները քիչ են

Անցյալ տարվա ամառային շրջանի համեմատ Ալավերդիում աղիքային ինֆեկցիայի հատուկենտ դեպքեր են եղել՝ կապված պտուղ-բանջարեղենի օգտագործման սանիտարահիգիենիկ պայմանների խախտման հետ: Շոգ եղանակին մարդիկ պետք է չափազանց ուշադիր լինեն և պահպանեն սանիտարական պայմանները,- ասում է Ալավերդու բժշկական կենտրոնի վարակաբան Սուրեն Լալայանը: Պտուղ-բանջարեղենը հարկավոր է հոսող ջրի տակ լվանալ, խուսափել կրեմով թխվածքներից: Վարակաբանը խորհուրդ է տալիս նաև, ինչպես ընդունված է, ձմերուկ գնելիս չկտրել, այլ ամբողջական տուն տանել, լվանալ ու նոր կտրել: Սուրեն Լալայանը նշում է, որ, բարեբախտաբար, ինֆեկցիոն հիվանդությունների բռնկումներ չկան, քանի որ բժշկական կենտրոնի վերանորոգման հետ կապված սպասում են տեղափոխմանը: Այժմ աշխատում են առանց կոյուղու համակարգի, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում: Տեղափոխման կոնկրետ ժամկետներ չկա, սակայն առայժմ ավարտվել է հիվանադնոցի վերանորոգման առաջին փուլը և սպասում են վերանորոգման երկրոդ փուլի մեկնարկին:

Եղանակն Ալավերդում


Երեքշաբթի 07.09.2010
Fairfrom northeast21°C1.3m/s
0.0mm
Չորեքշաբթի 08.09.2010
Partly cloudy20°C1.1m/s
0.0mm
Հինգշաբթի 09.09.2010
Partly cloudyfrom north-northeast18°C0.7m/s
0.0mm
Weather forecast from yr.no

Օրվա վերնագրերը

Բաժանորդագրություն

Այստեղ կարող եք բաժանորդագրվել «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տեղեկագրին:

Անուն:
Էլ.փոստ:

«Անկյուն գումարած 3» ՍՊԸ

© 2010: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: