Երկուշաբթի, Սեպտեմբեր 06, 2010

Որոնում Կայքում

Աղբը տեսակավորվելու է ու վերամշակվելու

Մասնագետներն ահազանգում են, որ պլաստմասսան մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր է թե՛ արտադրության, թե՛ օգտագործման, թե՛ հրկիզման ընթացքում: Դրանց թաղումը նպատակահարմար չէ, քանի որ թունավոր հավելումներն աղտոտում են ստորգետնյա ջրերը: Պլաստմասսայի այրումը համարվում է մարդկությանը և շրջակա միջավայրին հասցվող ամենալուրջ վտանգներից մեկը, քանի որ պլաստմասսայի այրման ժամանակ արտազատվում է վնասաբեր դիօքսին` կայուն օրգանական աղտոտիչների մեջ ամենավտանգավոր նյութը, որը ենթադրվում է` քաղցկեղածին է և կարող է վնասել հորմոնային ու մյուս համակարգերը: Ալավերդու փողոցներում կատարվող ամենօրյա աղբահանությունը քաղաքի մաքրությունը չի ապահովում, քանի որ բնակիչներից շատերը աղբը լցնում են դրա համար չնախատեսված վայրեր£ Պոլիէթիլենային տոպրակներն ու պլասմասսե շշերն իրենց թեթև քաշի պատճառով քամուց ցրվում են ու դառնում ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտման պատճառ, այլև կենդանի օրգանիզմներին լրջորեն սպառնացող վտանգ£ Շրջակայքը պլաստիկից մաքրելու ու առողջ միջավայր ունենալու նպատակով Ուրբան կայուն զարգացման հիմնադրամն, Ալավերդու քաղաքապետարանի, ԵԱՀԿ Ալավերդու Օրհուս կենտրոնի, «Վահագնի 21» ու «Երիտասարդ Ալավերդի» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ Ալավերդիում իրականացնում է «Հանրային կրթություն հանուն կայուն միջավայրի» ծրագիրը£ Ծրագրի հիմնական նպատակը կենցաղային աղբի տեսակավորումն ու պլաստիկ տարաների վերամշակումն է£ Որպեսզի այդ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպվեն քաղաքի 15 աղբամանների կողքին կտեղադրվեն նաև միայն պլաստիկ տարաների համար նախատեսված հատուկ աղբամաններ£ Ծրագրի պատասխանատուները բնակիչներին հորդորում են աղբից առանձնացնել պլաստիկ շշերը, այն լցնել միայն դրա համար նախատեսված աղբաման£ Դրանով շրջակա միջավայրն ավելի մաքուր կդառնա: Իսկ հավաքաված պլաստիկ շշերը կվերամշակվեն Վանաձորում£ Հայաստանում այսպիսի ծրագիր առաջին անգամ իրականացվում է Ալավերդիում: Թափոնների վերամշակման շնորհիվ շրջակա միջավայրը չի աղտոտվի, ավելին` տնտեսական օգուտ կբերի: Նոր աղբարկղերը կտեղադրվեն հուլիսի կեսերից: Հաջողության դեպքում ծրագիրը կներդրվի նաև հանրապետության այլ քաղաքներում:

Եղանակն Ալավերդում


Երեքշաբթի 07.09.2010
Fairfrom northeast21°C1.3m/s
0.0mm
Չորեքշաբթի 08.09.2010
Partly cloudy20°C1.1m/s
0.0mm
Հինգշաբթի 09.09.2010
Partly cloudyfrom north-northeast18°C0.7m/s
0.0mm
Weather forecast from yr.no

Օրվա վերնագրերը

Բաժանորդագրություն

Այստեղ կարող եք բաժանորդագրվել «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տեղեկագրին:

Անուն:
Էլ.փոստ:

«Անկյուն գումարած 3» ՍՊԸ

© 2010: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: