Երկուշաբթի, Սեպտեմբեր 06, 2010

Որոնում Կայքում

Աղբարկղերը տեղադրվել են

Ալավերդու բալոր թաղամասերում հուլիսի 27-ից Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները նոր աղբարկղեր են տեղադրել: Կանաչ գույնի, ավելի բաց ու մաքուր աղբամանները նախատեսված են միայն պլաստիկ տարաների համար: Պլաստիկ տարաները հետագայում վերամշակելու են Վանաձորում, դրա համար էլ աղբարկղերի մեջ այլ տեսակի աղբ չի թույլատրվում լցնել: Սակայն տեղադրելուց 2 ժամ դեռ չանցած միայն պլաստիկի համար նախատեսված աղբարկղում հայտնվել են պաղպաղակի թղթեր ու կենցաղային աղբ: Ծրագրի կազմակերպիչները բնակիչներին հորդորում են աղբը թափելուց առաջ տեասկավորել: Ալավերդիում կատարված սոցիոլագիական հարցումների համաձայն բնակչության 80 տոկոսը պատրաստ է տեսակավորել աղբը: Ընդհանուր առմամբ, պլաստիկ տարաների համար նախատեսված 17 աղբարկղ է տեղադրվել, որից 8-ը տեղադրվել է Սանահին Սարահարթում, 9-ը` քաղաքի ներքևի հատվածում: Աղբարկղերը ձեռք են բերվել «Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի» «Հանրային կրթություն հանուն մաքուր միջավայրի» ծրագրով: Յուրաքանչյուր աղբարկղի արժեքը 70 հազար դրամ է:

Եղանակն Ալավերդում


Երեքշաբթի 07.09.2010
Fairfrom northeast21°C1.3m/s
0.0mm
Չորեքշաբթի 08.09.2010
Partly cloudy20°C1.1m/s
0.0mm
Հինգշաբթի 09.09.2010
Partly cloudyfrom north-northeast18°C0.7m/s
0.0mm
Weather forecast from yr.no

Օրվա վերնագրերը

Բաժանորդագրություն

Այստեղ կարող եք բաժանորդագրվել «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տեղեկագրին:

Անուն:
Էլ.փոստ:

«Անկյուն գումարած 3» ՍՊԸ

© 2010: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: