Երկուշաբթի, Սեպտեմբեր 06, 2010

Որոնում Կայքում

Հաղորդումներ

«Լուրեր» լրատվական ծրագիր

Եթեր է հեռարձակվում ամեն աշխատանքային օր` ժամը 18:00-ին, 20:00-ին եւ 22:00-ին: Անդրադառնում է քաղաքում ու տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, մշակութային ու սպորտային կյանքի նորություններին, Ալավերդու եւ հարակից գյուղերի սոցիալական խնդիրներին, այստեղի մարդկանց կենցաղին ու ապրելակերպին:

 

«Մեր քաղաքը»

Ամենշաբաթյա հաղորդաշար` բացառապես Ալավերդու եւ ալավերդցիների մասին։ Հաղորդումներից յուրաքանչյուրն անդրադառնւոմ է քաղաքի որեւէ թաղամասի, շինության, մշակութային օջախի, կամ որեւէ ավանդույթի ստեղծման պատմությանն ու նրա մանրամասներին, ինչպես նաեւ որեւէ ալավերդցու կյանքին ու գործունեությանը: Մեր քաղաքի հերոսներ են դառնում միայն այն մարդիկ, ովքեր դեր ունեն քաղաքի դիմագծի կերտման մեջ, եւ նրանք, ովքեր մոտիկից են ճանաչել այդպիսի մարդկանց: Հեղինակ՝ Անժելա Մամաջանյան:

«Նոր հայացք»

«Հայացք+» հաղորդաշարն եթեր է հեռարձակվում 2004 թվականի փետրվարի 10-ից: «Հայացք+»-ը ամենշաբաթյա ժամանցային, ճանաչողական եւ տեղեկատվական հաղորդաշար է: Այն հյուրընկալում է Ալավերդու պաշտոնյաներին, ստեղծագործողներին ու պարզապես ճանաչված մարդկանց եւ հնարավորություն տալիս նրանց ներկայանալու հեռուստադիտողին “Առանց փողկապի”: Հեղինակ` Արմանուշ Նիազյան:

«Հետադարձ հայացք»

Ալավերդու անցյալը՝ տեսանյութերով (Հեռուստաընկերության եւ անհատ ալավերդցիների արխիվից)։

 

 

«Երևակ»

Ամենշաբաթյա լրատվական-վերլուծական հաղորդաշար մարզում առկա տարբեր խնդիրների վերաբերյալ։ Հաղորդաշարը պատրաստվում է Ալավերդու «Անկյուն գումարած 3», Վանաձորի «Լոռի», Ստեփանավանի «Ֆորտունա» հեռուստաընկերությունների համատեղ ուժերով։

 

«Օրվա հոբելյարները»

Շնորհավորանքներ օրվա հոբելյարներին՝ երգի ուղեկցությամբ։ Հեռարձակվում է օրական երկու անգամ։

 

 

«Դեպի լույս եւ կյանք»

Հոգեւոր հաղորդաշար՝ նվիրված եկեղեցական ծեսերին ու նրանց խորհրդին։ Հեռարձակվում է յուրաքանչյուր շաբաթ օր։ Հեղինակ՝ Ալավերդու հոգեւոր հովիվ՝ Տեր Միքայել քահանա Շաղոյան։

 

 

«Դեմ առ դեմ»

Ուղիղ եթերում հյուրերի մասնակցությամբ քննարկվում են արդիական խնդիրներ։ Հեռուստադիտողները հեռախոսազանգերի միջոցով հյուրերին հարցեր ուղղելու հնարավորություն են ունենում։

 

«Լուրերի հավելված»

Գովազդային տեսանյութ, որը եթեր է հեռարձակվում «Լուրեր» լրատվականից հետո:

Եղանակն Ալավերդում


Երեքշաբթի 07.09.2010
Fairfrom northeast21°C1.3m/s
0.0mm
Չորեքշաբթի 08.09.2010
Partly cloudy20°C1.1m/s
0.0mm
Հինգշաբթի 09.09.2010
Partly cloudyfrom north-northeast18°C0.7m/s
0.0mm
Weather forecast from yr.no

Օրվա վերնագրերը

Բաժանորդագրություն

Այստեղ կարող եք բաժանորդագրվել «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տեղեկագրին:

Անուն:
Էլ.փոստ:

«Անկյուն գումարած 3» ՍՊԸ

© 2010: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: