Երկուշաբթի, Սեպտեմբեր 06, 2010

Որոնում Կայքում

Գերեզմանոցում ուսումնասիրությունները շարունակվում են

Մադան թաղամաս տանող ճանապարհին գտնվող մկնդեղի թափոնների գերեզմանոցի էկոլոգիական ռիսկերի բացահայտման ու գնահատման համար «Անահիտ» կանանց աջակցության կենտրոնը ԵԱՀԿ Ալավերդու Օրհուս կենտրոնի հետ համատեղ «Անվտանգ միջավայր» դրամաշնորհային ծրագիր է իրականացնում: Հունիսի 24 - 25-ին մկնդեղի թափոնների գերեզմանոցում ուսումնասիրություններ էին իրականացնում Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգոնոոսֆերիկ կենտրոնի մասնագետները: Մկնդեղի թափոնների գերեզմանոցից մկնդեղի ու այլ վնասակար նյութերի արտահոսք կա թե ոչ` ցույց կտան երկօրյա հետազոտությունների արդյունքները: Առաջին նմուշարկումն սկսել են մկնդեղի գերեզմանոցի մոտակայքում հավաքված ջրից: Ջուրն անց են կացնում ֆիլտրով, իսկ բուն ուսումնասիրությունը կատարելու են Երևանի իրենց լաբորատորիայում: Նմուշարկվելու են Մադան թաղամասից Դեբեդ գետ թափվող ջրերի ափամերձ տարածքները: Ջրի միջոցով գերեզմանոցից մկնդեղի արտահոսքը նվազեցնելու համար Էկոլոգոնոոսֆերիկ կենտրոնի տնօրեն, ակադեմիկ Արմեն Սաղաթելյանը համարում է, որ գերեզմանոցը հարկավոր է ջրամեկուսացնել: Դրա համար այն պատում են բուսականությամբ և արմատային խիտ համակարգը նվազեցնում է ջրի արտահոսքը: Ակադեմիկ Սաղաթելյանը նկատեց, որ այլ տարածքների համեմատ գերեզմանոցի շրջակայքի բուսականությունն ավելի փթթուն է, ինչը գրավում է կենդանիներին: Սակայն թունավոր նյութերը չեն լուծվում ու ներթափանցելով բույսերի մեջ, օրինակ, կովի կաթի միջոցով հասնում են մարդու օրգանիզմ: Մկնդեղի գերեզմանոցից վնասակար նյութերի արտահոսքի կա, թե` ոչ, պարզ կլինի մոտ 1 ամսից:

Եղանակն Ալավերդում


Երեքշաբթի 07.09.2010
Fairfrom northeast21°C1.3m/s
0.0mm
Չորեքշաբթի 08.09.2010
Partly cloudy20°C1.1m/s
0.0mm
Հինգշաբթի 09.09.2010
Partly cloudyfrom north-northeast18°C0.7m/s
0.0mm
Weather forecast from yr.no

Օրվա վերնագրերը

Բաժանորդագրություն

Այստեղ կարող եք բաժանորդագրվել «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տեղեկագրին:

Անուն:
Էլ.փոստ:

«Անկյուն գումարած 3» ՍՊԸ

© 2010: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: