Կիրակի, Սեպտեմբեր 05, 2010

Որոնում Կայքում

«Անվտանգ միջավայր» ծրագիրը կերկարաձգվի:

Մադան թաղամաս տանող ճանապարհին գտնվող մկնդեղի թափոնների գերեզմանոցի էկոլոգիական ռիսկերի բացահայտման ու գնահատման համար «Անահիտ» կանանց աջակցության կենտրոնի ու ԵԱՀԿ Ալավերդու Օրհուս կենտրոնի համատեղ ջանքերով իրականացվող «Անվտանգ միջավայր» դրամաշնորհային ծրագիրը հնարավոր է նախատեսված 6 ամսից ավելի տևի: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ծրագրի համար 6000 եվրո գումար է հատկացրել, ևս 1000 եվրո ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև «Մանես» բարեգործական հիմնադրամը: «Անվտանգ միջավայր» ծրագրի ղեկավար Լարիսա Փարեմուզյանն ասում է, որ, ի սկզբանե, չեն կանխատեսել, որ մեծ աշխատանք ու ավելի շատ գումար է անհրաժեշտ ծրագրի իրականացման համար: Այդ իսկ պատճառով հնարավոր է, որ ԵԱՀԿ-ն երկարաձգի ու հավելյալ գումար տրամադրի առաջիկա աշխատանքների համար: Ծրագրով դեռևս մնացել է գնահատել գերեզմանոցի տեխնիկական վիճակն ու սեյսմիկ անվտանգությունը:

Եղանակն Ալավերդում


Երկուշաբթի 06.09.2010
Fairfrom north22°C0.8m/s
0.0mm
Երեքշաբթի 07.09.2010
Fairfrom north-northeast21°C1.2m/s
0.0mm
Չորեքշաբթի 08.09.2010
Partly cloudyNNW20°C1.2m/s
0.0mm
Weather forecast from yr.no

Օրվա վերնագրերը

Բաժանորդագրություն

Այստեղ կարող եք բաժանորդագրվել «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տեղեկագրին:

Անուն:
Էլ.փոստ:

«Անկյուն գումարած 3» ՍՊԸ

© 2010: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: