Երկուշաբթի, Սեպտեմբեր 06, 2010

Որոնում Կայքում

Կոյուղաջրերով լի Էնգելսը

Սանահին Սարահարթ թաղամասից էնգելս թափվող կոյուղաջրերի խնդիրն արդեն մի քանի տարի թաղամասի բնակիչները ներկայացնում են բոլոր ընտրություններից առաջ հանդիպման եկող թեկնածուներին: Բնակիչներն ասում են, որ ապրում են անընդհատ վախի մեջ, մտածելով, թե կոյուղաջրերը կխառնվեն խմելու ջրին ու համաճարակի պատճառ կդառնան: Ամռանը ստեղծվող հակասանիտարական պայմանների ու գարշահոտության պատճառով նրանք ամռանը լքում են տները: Թաղամասում մնում են հիմնականում մեծերը: Հայջրմուղկոյուղու Ալավերդու տեղամասի աշխատակիցները փորձում են փոխել Էնգելս թափվող կեղտաջրերի հունը: 1800 մ երկարությամբ ու 500 մմ հաստությամբ ամբողջությամբ խցանված կոյուղագիծը բացելու դեպքում գոնե որոշ չափով հնարավոր է մարդկանցից հեռացնել գարշահոտությունն ու կեղտը,- ասում է Հայջրմուղկոյուղու շահագործման ծառայության պետ Սամվել Սոխակյանը: Ծառայության պետը նշում է, որ հաճախ խցանումների պատճառ են դառնում կոյուղի նետած կովերը, ձիերը ու այլ եղջերավորները: Սակայն, թափվող կեղտաջրերի խնդիրը կլուծվի միայն մաքրման կայանի առկայության դեպքում, որի մասին մոտ 20 տարի խոսվում է, սակայն գումարի բացակայության պատճառով կայանը դեռևս չկա:

Եղանակն Ալավերդում


Երեքշաբթի 07.09.2010
Fairfrom northeast21°C1.3m/s
0.0mm
Չորեքշաբթի 08.09.2010
Partly cloudy20°C1.1m/s
0.0mm
Հինգշաբթի 09.09.2010
Partly cloudyfrom north-northeast18°C0.7m/s
0.0mm
Weather forecast from yr.no

Օրվա վերնագրերը

Բաժանորդագրություն

Այստեղ կարող եք բաժանորդագրվել «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տեղեկագրին:

Անուն:
Էլ.փոստ:

«Անկյուն գումարած 3» ՍՊԸ

© 2010: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: