Կիրակի, Սեպտեմբեր 05, 2010

Որոնում Կայքում

Թվով 3-րդ մարզական փառատոնը կայացավ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի օրը մարզական տոն էր նաև Ալավերդիում: Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության նախաձեռնությամբ մարզական փառատոններ են կազմակերպվել Հայաստանի մարզերում ու Արցախում: Ալավերդիում մարզական փառատոնն արդեն 3-րդ անգամ է տեղի ունենում: Կշռաքարի բարձրացում մարզաձևում ուժերը փորձելու համար նախապես հայտագրվել է 20 մարզիկ:Մարզաձևի մրցավար Գևորգ Չերքեզյանը վերլուծում է արդյունքներն ու հաճելիորեն զարմանում «Էյ-Սի-Փի» ընկերության աշխատակից Վահե Վարոսյանի պատրաստվածության ու ցուցաբերած արդյունքների վրա: Մարզադաշտի տարբեր հատվածներում ցուցադրական ելույթներով հանդես են եկել ազգային կոխի, բազկամարտի, մինի ֆուտբոլի , նարդու , շախմատի մասնակիցները:Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն ափսոսում է , որ ֆուտբոլ խաղալու համար նախապես հայտագրվել էր, սակայն առողջական խնդիրների պատճառով փառատոնին միայն որպես հանդիսատես մասնակցեց: Ընդհանուր առմամբ, մարզական փառատոնն անց է կացվել 7 մարզաձևերի գծով: Մարզերում և Լեռնային Ղարաբաղում անցկացվող մարզական փառատոնը նպտակ ունի նպաստել ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացմանը , ինչպես նաև համայնքերում ֆիզկուլտուրայի օրերի անցկացման ավանդույթի վերականգնմանը:

Եղանակն Ալավերդում


Երկուշաբթի 06.09.2010
Fairfrom north-northeast22°C0.7m/s
0.0mm
Երեքշաբթի 07.09.2010
Fairfrom north-northeast21°C1.2m/s
0.0mm
Չորեքշաբթի 08.09.2010
Fairfrom north20°C0.4m/s
0.0mm
Weather forecast from yr.no

Օրվա վերնագրերը

Բաժանորդագրություն

Այստեղ կարող եք բաժանորդագրվել «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տեղեկագրին:

Անուն:
Էլ.փոստ:

«Անկյուն գումարած 3» ՍՊԸ

© 2010: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: