Անձրևներից առաջացած սողանքների պատճառով հանրապետությունում բազմաթիվ ճանապարհներ են քանդվել, իսկ որոշ երթուղիներ ժամանակավորապես փակվել էին:
Միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի 29-րդ կիլոմետրում 10 օր առաջ շինարարական աշխատանքներ սկսվեցին, որոնց պատճառով այս օրերին երթևեկությունը կատարվում էր այլընտրանքային ճանապարհներով: Վանաձոր-Ալավերդի ճանապարհը փակելիս շինարարներն ասացին, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին խոստացել են աշխատանքը 10 օրում ավարտել: Ուղիղ 10 օրից` հուլիսի 2-ին, տեղեկացանք, որ շինարարական աշխատանքները թեև դեռ ընթացքի մեջ են, սակայն ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական մայրուղին վերանորոգման աշխատանքների պատճառով հունիսի 22-ից ժամը 11:00-ից փակ էր: Դեբեդ գետի վարարումների հետևանքով ճանապարհը փլվել էր 1 ամիս առաջ: Հավելենք նաև, որ ճանապարհի փակման պատճառով 200-ական դրամով ավելացել էին Ալավերդի-Երևան և Ալավերդի-Վանաձոր երթուղային տաքսիների երթևեկության տոմսի արժեքը:
Եղանակն Ալավերդում
| Երկուշաբթի 06.09.2010 | |||
![]() | ![]() | 22°C | 0.8m/s 0.0mm |
| Երեքշաբթի 07.09.2010 | |||
![]() | ![]() | 21°C | 1.2m/s 0.0mm |
| Չորեքշաբթի 08.09.2010 | |||
![]() | ![]() | 20°C | 1.2m/s 0.0mm |
| Weather forecast from yr.no | |||
Օրվա վերնագրերը
-
Դսեղում կնշվի Թումանյանական օրը Այս տարի «Թումանյանական օր» ավանդական...
-
Հոսանքի անջատումները հաճախացել են Վերջին օրերին հաճախակի են դարձել առանց...
-
Զգուշացեք հրդեհներից Թումանյանի տարածաշրջանում այս ամառ...
- 1
Բաժանորդագրություն
Այստեղ կարող եք բաժանորդագրվել «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տեղեկագրին:
Տեգերի ամպ
«Անվտանգ Աղբարկղերը Աղբը Անոնս Գերեզմանոցում Գնացուցակ Դսեղում Երբ Զգուշացեք Էնգելսը Թումանյանական Թվով Ինֆեկցիոն Ծառայություններ Կոյուղաջրերով Հաղորդումներ Հաղպատի Հետիոտնային Հետևեք Հոսանքի Մարցում Մեր Շնողում Ջրաչափերը Սանահինը Վաճառվում Վարդավառի անջատումները առանձնատուն առաջին բնակարան գալիս դասարանցի ժամկետ ծրագիրը կամուրջը կայացավ կերկարաձգվի կնշվի կունենա հաճախացել հիվանդությունները հրդեհներից մասին մարզական միջավայր» նորություններին շարունակվում ունեն ուսումնասիրությունները սեպտեմբերը վերամշակվելու վերանորոգում տարի տեղադրվել տեսակավորելու տեսակավորվելու տոնն փառատոնը քահանա քանդվում քիչ օրը
Օգտակար հղումներ





