Կիրակի, Սեպտեմբեր 05, 2010

Որոնում Կայքում

Վիդեո

02.09.2010 Ալավերդի  Ուսումնական տարվա ավարտն այս տարի ավանդական տոնական վերջին զանգով չի նշանավորվի, սակայն փոխարենը՝ տրամադրությունն ավելի քան տոնական էր առաջին զանգի օրը, քանի որ քաղաքի դպրոցների մեծ մասում աշակերտների թվի աճ է գրանցվել:Տեսանյութը՝ Նատալյա Օսյանի:

02.09.2010 Ակներ  Ակներ գյուղական թաղամասի դպրոցում առաջին դասարանցիներն այս տարի նախորդ տարվա համեմատ շատ են, սակայն դասասենյակում այս տարի էլ ազատ նստարաններ կլինեն: Դպրոցական զանգն այսօր առաջին անգամ հնչեց ակներեցի 9 երեխայի համար: Տեսանյութը՝ Գոհար Ոսկանյանի:

02.07.2010  Հաղպատ ''Հաց և կացարան'' տեսակի հյուրատները Հաղպատում նոր են զարգանում: Զբոսաշրջիկները Հաղպատ հաճախ են այցելում, սակայն քչերը գիտեն, որ հնարավոր է նաև գյուղում հանգրվանել: Տեսանյութը՝ Գոհար Ոսկանյանի:

02.07.2010  Ալավերդի Այս տարի բակային ճամբարների առօրյան սկսվեց հուլիսի 8-ից և ոչ միայն երեխաներին լավ հանգստանալու հնարավորություն տվեց, այլ ժամանակավոր աշխատանք ապահովեց 46 մարդու համար: Երկու հերթափոխում ընդհանուր թվով 1140 երեխաներ այս տարի հանգստացան Մանես բարեգործական հիմնադրամի բակային ճամբարներում: Տեսանյութը՝ Գոհար Ոսկանյանի:

 30.07.2010 Ալավերդի Էնգելս թաղամասի հետիոտնային կամուրջը շահագործման է հանձնվել 1961 թվականից ու բոլոր այս տարիներին էնգելսեցիների համար եղել ոտքով Փիրուզյան թաղամաս ու կայարան հասնելու ամենակարճ ճանապարհը: Հիմա կամուրջը վնասված է ու վտանգավոր երթևեկության համար: Տեսանյութը՝ Գոհար Ոսկանյանի:

30.07.2010 Դսեղ Լոռու մարզում մի ժամանակ Դսեղում էին ամենաշատ հացահատիկը ստանում հողից: Հիմա գյուղատնտեսությամբ արդեն քչերն են զբաղվում: Գյուղի 600 հա հողատարածքից այժմ օգտագործվում է միայն 20 տոկոսը: Վիճակը կարող է փոխվել միայն կառավարության աջակցության դեպքում: Տեսանյութը՝ Նատալյա Օսյանի:

29.07.2010 Ալավերդի Շոգ եղանակին աղիքային հիվանդությունների առաջացման վտանգը մեծանում է: Հատկապես փոքրիկներին բժիշկները խորհուրդ են տալիս հեռու պահել արևի ճառագայթներից: Դրանք շատ հաճախ աղիքային խանգարումների պատճառ են դառնում: Տեսանյութը՝ Արմանուշ Նիազյանի:

29.07.2010  Ալավերդի Ալավերդու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքն այս ամառ աշխատել է առանց ծանրաբեռնվածության: Ինֆեկցիոն հիվանդությունների բռնկումներ չեն եղել, այլապես հիվանդանոցի ներկայիս պայմաններում անհնար կլիներ հիվանդներին տեղում բուժելը: Տեսանյութը՝ Գոհար Ոսկանյանի:

28.07.2010  Ալավերդի Ալավերդու բալոր թաղամասերում հուլիսի 27-ից Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները նոր աղբարկղեր են տեղադրել: Կանաչ գույնի, ավելի բաց ու մաքուր աղբամանները նախատեսված են միայն պլաստիկ տարաների համար: Տեսանյութը` Նատալյա Օսյանի:

26.07.2010 Ալավերդի  «Ուրբան կայուն զարգացման հիմնադրամն» Ալավերդիում փորձնական ծրագիր է սկսել, որը նախատեսում է պլաստիկ թափոնների տեսակավորում և վերամշակում: Դրա համար առաջին քայլերն Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ արդեն արվել է: Պատրաստվել են հատուկ աղբամաններ միայն պլաստիկ տարաների համար: Մանրամասնում է Նատալյա Օսյանը:

26.07.2010  Ալավերդի Ալավերդցի 1140 երեխա իր ամառային հանգստի մի մասը Մանես բարեգործական հիմնադրամի բակային ճամբարներում անցկացնելու հնարավորություն է ստացել: Առաջին հերթափոխն արդեն ավարտվել է: Երեխաներն իրենց տեղը զիջել են իրենց ընկերներին: Տեսանյութը` Գոհար Ոսկանյանի:

26.07.2010  Ալավերդի Սանահին Սարահարթ թաղամասից ուղիղ էնգելս թաղամաս թափվող կոյուղաջրերի խնդիրը արդեն քանի տարի թաղամասի բնակիչները ներկայացնում են բոլոր տեսակի ընտրություններից առաջ հանդիպման եկող թեկնածուներին: Սակայն սայլը տեղից առայժմ չի շարժվել: Խնդիրը հեշտ լուծվողներից չէ: Ֆինանսական մեծ միջոցներ ու համապատասխան տեխնիկա է անհրաժեշտ, որոնցից ոչ մեկն այս պահին չկա: Խնդրին անդրադառնում է Արմանուշ Նիազյանը:

23.07.2010  Ալավերդի Ալավերդիում գնորդներն ամենաշատը դժգոհում են լոլիկի գնից: Տարվա այս եղանակի համար 250-350 դրամ բարձր գին է, տարօրինակ է նաև պնդությունն ու ներսի գունավորումը: Տեսանյութը՝ Արմանուշ Նիազյանի:

22.07.2010 Ալավերդի Ամենաիմաստուն խաղի՝ շախմատի, ավանդույթներն Ալավերդիում սկսվում են խորհրդային տարիներից, երբ գործում էին շախմատի խմբակներ, կազմակերպվում մրցաշարեր: Այսօր էլ շախմատով ավելի շատ ավագ սերունդն է զբաղվում: Քաղաքում գործող միակ շախմատի խմբակը կանոնավոր չի գործում, այնինչ մտքի խաղը կարող էր լուրջ դերակատարում ունենալ մատաղ սերնդի դաստիարակության գործում: Շախմատի սիրահար բժշկի հետ հանդիպել է Արմանուշ Նիազյանը:

21.07.2010  Ախթալա Հանքագործի ու մետալուրգի օրը երեկ նշել են նաև Ախթալայում, որտեղ պղնձարտադրությունն տարածաշրջանում առաջինն է սկսվել: Դեռ 1700-ական թվականներին Վրաց թագավոր Հերակլ երկրորդը Պոնտոսից հույն բանվորներ է բերել ու հենց նրանք էլ Ախթալայում սկսել են պղինձ արտադրել: Դարեր անց էլ մետալուրգի մասնագիտությունը բնորոշ է մնացել այս տարածաշրջանին: Հանքագործի ու մետալուրգի օրվա տոնակատարություններին մասնակցել է Նատալյա Օսյանը:

20.07.2010  Ալավերդի Մինչեւ 2009 թվականը հանքագործի ու մետալուրգի տոնը նշվում էր հուլիսի երկրորդ կիրակի օրը, իսկ քաղաքի օրը՝ հոկտեմբերին: Քաղաքի տարիքն էլ հաշվարկվում էր խորհրդային ժամանակներից՝ քաղաքի կարգավիճակ ստանալու օրվանից սկսած: Հետո ավագ ու երիտասարդ ալավերդցիները հավաքվեցին, քննարկեցին ու եկան այն եզրակացության, որ 240-ամյա պատմություն ունեցող լեռնամետալուրգիական գործարանի շուրջը կառուցված քաղաքը չի կարող 70 տարեկան լինել: Քանի որ մարդիկ այստեղ ապրել ու աշխատել են գործարանի հիմնադրման օրվանից: Եվ քանի որ քաղաքն ու մետալուրգիան այս տարածաշրջանում ծնվել են միասին, որոշվեց միասին էլ նշել նրանց տոնը: Տեսանյութը՝ Գոհար Ոսկանյանի:

20.07.2010  Ալավերդի Ալավերդու ու Մետալուրգի օրը նշանավոր էր նաև Սանահինի վանական համալիրի համար: Այսուհետ, օրվա ամեն ժամի զբոսաշրջիկները կարող են այցելել եկեղեցի ու ծանոթանալ քրիստոնեական կոթողին լուսավոր պայպաններում: Ալավերդու քաղաքապետարանի, Մանես բարեգործական հիմնադրամի ու Հայաստանի էլեկտրական ցանցեր Դեբեդ տեղամասի համագործակցության արդյունքում Սանահինի վանական համալիրը լուսավոր է: Տեսանյութը՝ Գոհար Ոսկանյանի:

20.07.2010  Ալավերդի240-ամյա Ալավերդու պղնձաձուլական գործարանի կողքին արդեն 9 տարի իր պատմությունն է հյուսում Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցին: Ալավերդցիների հոգևոր պահանջմունքները մինչև 2001 թվականը ու դրանից հետո, էականորեն տարբերվեցին իրարից: Չնայած Սանահինի, Հաղպատի ու Օձունի վանքերին մոտ լինելուն, ալավերդցիներից շատերն իրական քրիստոնեական հավատքին ու եկեղեցական ծեսերին հաղորդակից դարձան Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հիմնադրումից հետո միայն£ Տեսանյութը՝ Նատալյա Օսյանի:

20.07.2010  Ալավերդի Նախորդ դարի կենցաղի ու բարքերի, աշխատավորների կյանքի ու հանգստի մասին վկայող լուսանկարները նոր տեխնոլոգիաների օգնությամբ նոր որակ են ստացել ու դարձել քաղաքի պատմության մի մասը: Մետալուրգի ու Ալավերդու օրը մշակույթի կենտրոնում քաղաքի պատմությունը լրագրող Հրաչյա Պապինյանը ներկայացրել էր լուսանկարների միջոցով: Տեսանյութը՝ Նատալյա Օսյանի:

19.07.2010  Ալավերդի Ալավերդու օրվա նախօրեին ավագանին արտահերթ նիստ էր գումարել՝ որոշելու հաջորդ օրվա անելիքները: Մանրամասնում է Նատալյա Օսյանը:

19.07.2010  Ալավերդի Ջրի վթարի հեռացման համար Հայջրմուղկոյուղու Ալավերդու տեղամասի մասնագետնրը քանդում են ճանապարհներն ու այդպես էլ թողնում։ Նման մի վթարի հեռացման պատճառով մի քանի տարի է արդեն քանդված է Էնգելս թաղամասի ճանապարհը: Տեսանյութը՝ Տաթևիկ Ճուղուրյանի:

 14.07.2010 Ալավերդի Հասարակական ու միջազգային կազմակերպություներն ահազանգում են հաշմանդամների՝ հասրակությանն ինտեգրվելու խնդրի շուրջ: Հաշմանդամների խնդիրներն առավել զգալլի են այնպիսի փոքր քաղաքներում, ինչպիսին Ալավերդին է: Նոր շենքեր համարյա չեն կառուցվում, իսկ հներում թեքահարթակներ չկան: Տեսանյութը՝ Նատալյա Օսյանի:

13.07.2010 Ալավերդի Հայջրմուղկոյուղու 4.000 բաժանորդ այս տարի բացի օգտագործած ջրի վճարից ստիպված է լինելու առնվազն 3.000 դրամ էլ ծախսել ջրաչափի պիտանելիությունը ստուգելու համար: Իսկ եթե լաբորատոր զննությամբ պարզվի, որ ջրաչափը օգտագործման համար այլևս պիտանի չէ, ևս 6.000 դրամ էլ՝ նոր ջրաչափ դնելու համար: Տեսանյութը՝ Մարիաննա Պեպանյանի:

12.07.2010 Չարենցավան  Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում ծրագրի շրջանակներում 2009 թվականի մարտից միգրացիոն տեղեկատվական կենտրոններ են գործում Չարենցավանում, Գյումրիում, Վանաձորում , Գավառում և Երեվանում:Միայն Չարենցավանի միգրացիոն տեղեկատվական կենտրոնում 200 մարդ կա գրանցված: Նրանց 40 տոկոսը վերադարձածներ են , մյուսներրը այսպես կոչված հավանական միգրանտներ: Չարենցավանի միգրանտների հետ հանդիպել է Գոհար Ոսկանյանը:

 12.07.2010 Ալավերդի Ամառային բակային ճամբարներում երեխաների ամառային հանգիստը կազամակերպելու համար նախատեսված էր Մանես բարեգործական հիմնադրամից տրամադրել 7 մլն դրամ: Սակայն մթերքի գների կտրուկ աճի հետ կապված հիմնադրամը լրացուցիչ կտրամադրի ևս 800.000 դրամ: Ընդհանւոր առմամաբ 9 բակային ճամաբարում առաջին հերթափոխի ընթացքում իրենց ամառային հանգիստը կանցկացնեն 570 երեխաներ: Գոհար Ոսկանյանի տեսանյութը:

 12.07.2010 Հաղպատ Վարդավառի տոնին Հաղպատի վանական համալիրը հյուրընկալել էր բազմաթիվ ուխտավորներիª Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից, և անգամ Վրաստանից£ Այսուհետ, ամեն տարի, վարդավառի տոնին ուխտագնացություն կկատարվի Հաղպատ ու կնշվի Հաղպատավանքի կամ Սայաթ-Նովայի օրը: Ուխտավորների շարքում է եղել նաև Գոհար Ոսկանյանը:

05.07.2010  Ալավերդի Շրջակայքը պլաստիկից մաքրելու ու առողջ միջավայր ունենալու նպատակով Ուրբան կայուն զարգացման հիմնադրամն Ալավերդու քաղաքապետարանի, ԵԱՀԿ Ալավերդու Օրհուս կենտրոնի, «Վահագնի 21» ու «Երիտասարդ Ալավերդի» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ Ալավերդիում «Հանրային կրթություն հանաուն կայուն միջավայրի» ծրագիր է իրականացնում: Ծրագրի հիմնական նպատակը կենցաղային աղբի տեսակավորումն ու պլաստիկ տարաների վերամշակումն է: Տեսանյութը` Նատալյա Օսյանի:

30.06.2010  Ալավերդի Արդեն 2 ամիս է Ալավերդին իր տարբեր թաղամասերով ու հարակից բնակավայրերով նկարահանման հրապարակ է դարձել: «Ալավերդի» գեղարվեստական ֆիլմի նկարահանումների վերջին օրն է£ Մոնտաժման ու գեղարվեստական ձևավորման աշխատանքներից հետո ամենայն հավանականությամբ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա հաջորդ տարվա փետրվարին: Տեսանյութը` Մարիաննա Պեպանյանի:

30.06.2010 Ալավերդի  Ալավերդու ավագանու հունիս ամսվա վերջին նիստը կայացավ: Օրակարգի և լրացուցիչ հարցերի վերաբերյալ ավագանու անդամների մոտ տարաձայնություններ չեն առաջացել: Տեսանյութը` Արմանուշ Նիազյանը:

30.06.2010 Ալավերդի Ալավերդցի երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու հոգսն այս տարի ևս իր վրա է վերցրել «Մանես» բարեգործական հիմնադրամը:Բակային ճամբարները կգործեն 10 օրից, ինչպես միշտ` 2 հերթափոխով: Տեսանյութը` Գոհար Ոսկանյանի:

28.06.2010 Մադան Մադան թաղամաս տանող ճանապարհին գտնվող մկնդեղի թափոնների գերեզմանոցի էկոլոգիական ռիսկերի բացահայտման ու գնահատման համար «Անահիտ» կանանց աջակցության կենտրոնն Ալավերդու Օրհուս կենտրոնի հետ համատեղ «Անվտանգ միջավայր» դրամաշնորհային ծրագիր է իրականացնում: Հունիսի 24 - 25-ին մկնդեղի թափոնների գերեզմանոցում ուսումնասիրություններ էին իրականացնում Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգոնոոսֆերային կենտրոնի մասնագետները: Տեսանյութը` Մարիաննա Պեպանյանի:

28.06.2010  Ախթալա Ախթալայի Սբ. Աստվածածին եկեղեցին հունիսի 23-ին անդառնալի վնաս է կրել: Պատմական մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ որմնանկարներն ու սրբապատկերներն այլևս իրենց նախկին տեսքը չեն հիշեցնում: Թե ինչու էր հոգեկան հիվանդ երիտասարդը հենց եկեղեցում ավերածություններ ու հրդեհ կազմակերպել, գուցե պարզեն նույն այն հոգեբույժներն, ովքեր չեն կարողացել նրա հոգեկան հավասարակշռությունն ընդմիշտ վերականգնել: Բայց միայն այն ժամանակ, երբ մեր երկրում հոգեբուժարաններում տեղ գտնվի բոլոր հիվանդների համար: Ախթալայում տեղի ունեցած դեպքերի, դրանց դրդապատճառների ու հետևանքների մասին պատմում է Մարիաննա Պեպանյանը:

25.06.2010  Ալավերդի Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն աշխատանքային այցով այսօր Ալավերդիում էր: Նա հանդիպել է Թումանյանի տարածաշրջանի բոլոր համայնքապետերի հետ: 2010 թ.-ի առաջին 5 ամսվա ընթացքում Թումանյանի տարածաշրջանի համայնքները սեփական եկամուտների հավաքագրումն իրականցրել են 67,5 տոկոսով: Տեսանյութը` Գոհար Ոսկանյանի:

23.06.2010  Սանահին Սանահինի վանքում մոմ վառել ցանկացողներն այսուհետ մոմերը կարող են գնել ոչ թե եկեղեցու ներսից, այլ դրա համար նախատեսված հատուկ կրպակից: Տեսանյութը` Արմանուշ Նիազյանի:

23.06.2010 Ալավերդի Օտարալեզու դպրոցների բացմանն Ալավերդու դպրոցների հայոց լեզվի ուսուցիչները դեմ են: Իսկ ի՞նչ են կարծում օտար լեզուների ուսուցիչները, պարզել է Գոհար Ոսկանյանը

22.06.2010  Շնող Շնողի մշակույթի տանը շինարարական բուռն աշխատանքներ են կատարվում : Նախատեսված է կապիտալ վերանորոգել ամբողջ շենքը: Գյուղապետարանում վստահեցնում են, որ վերանորոգման ավարտից հետո այստեղ զբաղմունք կունենան և՛ մեծահասակները, և՛ երիտասարդները: Շնողի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներին հետևել է Գոհար Ոսկանյանը:

22.06.2010  Մադան 1770-ական թվականներին վրաց թագավոր Հերակլ 2-րդը թագավորության պղնձի պահանջարկը բավարարելու նպատակով հույն բանվորներ հրավիրեց Պոնտոսից: Նրանց տեղավորեց Ախթալայում ու Մադանում, ու այստեղ վերսկսվեց հազարամյակներ առաջ գոյություն ունեցած պղնձարտադրությունը: Հույներն ու նրանց սերունդները Մադանում ապրում ու աշխատում էին մինչև իրենց մայր երկրից վերադարձի հրավեր ստանալը: Մադանեցի հույների հետ հանդիպելու ու նրանց հետ զրուցելու նպատակով Մադանում է եղել Տաթևիկ Ճուղուրյանը:

15.06.2010 Ալավերդի  Բնակշահագործման տեղամաս-բնակիչ անվերջանալի վեճերը հանգուցալուծելու նպատակով 2008 թվականին Ալավերդու քաղաքապետարանը 3-րդ կողմ ներգրավեց: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ որոշել էին ձևավորել համատիրություններ, որպեսզի բնակիչներն իրենք լուծեին իրենց շենքի կաթող տանիքի, վթարված կոյուղագծերի, բակի մաքրության ու այլ հարցերը: Համատիրությունների ստեղծմամբ ԲՇՏ-ների աշխատանքը չէր կասեցվելու, նրանք դառնալու էին սպասարկող կազմակերպություններ և աշխատանքի պատվերներ ընդունելու համատիրութուններից: Սակայն համատիրությունների ինստիտուտն Ալավերդիում չկայացավ, ու բնակիչ- ԲՇՏ անհամաձայնությունները շարունակվում են մինչ այսօր: Խնդրին անդրադարձել է Տաթեւիկ Ճուղուրյանը:

14.06.2010  Ախթալա Ախթալայի ավագանու հերթական նիստի կարևոր հարցը Ախթալայի անվանափոխությունն էր: ՀՀ 59 բնակավայրերի հետ միասին կառավարությունն Ախթալան օտար է համարել ու առաջարկել այն անվանել Պղնձավան կամ Հողհատ: Ախթալայի ավագանին հրաժարվում է առաջարկված անուններից ու դեռ չի կարողանում որոշել: Տեսանյութը՝ Մարիաննա Պեպանյանի:

14.06.2010  Ալավերդի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մեծ ոգևորությամբ հետևում են նաև Ալավերդիում: «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի նախագահ Ռուբեն Ծատինյանն այս տարի երկրպագելու է Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականներին, սակայն աշխարհի չեմպիոնի տեղում ցանկանում է տեսնել Արգենտինայի հավաքականին: Ռուբեն Ծատինյանի ու ալավերդցիների հետ զրուցել է Մերի Կոլոլյանը:

08.06.2010  Թումանյան 2008 թվականին Հայկական երկաթուղու համակարգը կոնցենսիոն կառավարման հանձնվեց Հարավ - կովկասյան երկաթուղիներ ընկերությանը: Ընկերությունը պարտավորվեց կատարել ներդրումներ եւ երկաթուղով երթևեկությունը նորից հարմարավետ ու ձեռնտու դարձնել ուղևորների համար£ Անցել է 2 տարի, սակայն իրավիճակը չի փոխվել£ Տեսանյութը` Արմանուշ Նիազյանի:

07.06.2010  Ալավերդի Այսօր ոչ պաշտոնական այցով Թումանյանի տարածաշրջան էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Նա հյուրընկալվեց «Էյ Սի Փի» ընկերությունում, եղավ Ալավերդու համար 6 մանկապարտեզում տեղակայված ներառական կենտրոնում և Ալավերդու քաղաքապետարանում, հետաքրքրվեց քաղաքի հիմնախնդիրներով:

07.06.2010 Ալավերդի  Թերթ ընթերցողների համար հեշտացվել է ընտրության հարցը: Արդեն մի քանի շաբաթ է մամուլի կրպակներում յուրաքանչյուր թերթ ունի իր տեղը: Բացի այդ, փոխվել են նաև կրպակները: Գոհար Ոսկանյանի տեսանյութը:

03.06.2010  Թումանյան Ձորագետ քաղաքում 90-ական թվականներին ռոք խումբ է գործել, անունն էլ` Տ91: Հիմա խումբը չի գործում: Արմանուշ Նիազյանը պարզել է, որ խմբի նախկին անդամ Գարիկ Հոռոմսիմյանը մտադիր է վերաբացել այն:

03.06.2010  Ալավերդի Մայիսի 26-ից 30-ը Հայաստանի պատանիների և աղջիկների հանդբոլի առաջնություններին մասնակցել են նաև ալավերդցի հանդբոլիստներն ու վերադարձել պատվավոր` 2-րդ տեղը գրաված, մրցակից Երևանի հանդբոլի մասնագիտացված դպրոցի թիմին զիջելով միայն 2 գնդակով: Թիմի խաղացողների հետ հանդիպել ու զրուցել է Արմանուշ Նիազյանը:

03.06.2010  Ալավերդի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները երեկ Ալավերդու մշակույթի կենտրոնի բեմում էին: «Անխելք մարդը» հեքիաթի մոտիվներով բեմադրված «Հայի բախտ» ներկայացումը երեխաների նվերն էր իրենց տոնի` երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Տիկնիկային թատրոնը դիտել է նաև Գոհար Ոսկանյանը:

31.05.2010  Թեղուտ Թեղուտում լայնածավալ շինարարական աշխատանքները շարունակվում են: Ընկերությունը հույս ունի, որ շուտով «ՎՏԲ – Հայաստան» բանկը ֆինանսական միջոցներ կտրամադրի, իսկ մինչ այդ աշխատանքները կատարում է սեփական միջոցների հաշվին£ Կատարվող աշխատանքներին ականատես է եղել Գոհար Ոսկանյանը:

28.05.2010  Թումանյան Թումանյանական աշխարհն ու Թումանյանի մասին հիշողությունները Հրաչյա Պապինյանի տեսանյութում:

28.05.2010  ԱլավերդիՍերժ Սարգսյանը մայիսի 24-ին հրամանագիր է ստորագրել Հանրապետության տոնի առթիվ ՀՀ շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին: Երկարամյա բարեխիղճ պետական ու հասարակական գործունեության համար Անանիա Շիրակացու մեդալով է պարևատրվելու նաև «Էյ - Սի – Փի» ընկերության աշխատակից Սանասար Ներկարարյանը: Հանրապետության նախագահի հետ հանդիպումից առաջ նրա հետ հասցրել է հանդիպել Գոհար Ոսկանյանը:

27.05.2010 Օձուն Վերջին 4 տարվա ընթացքում վերանորոգվել է Օձունի եկեղեցու բեմահարթակը, տեղադրվել են աթոռներ, վերականգնվել է եկեղեցու Արևելյան խորանի վերևի մասի Աստվածամոր ու մանուկ Հիսուսի նկարը: Աշխատանքներ են կատարվել նաև դրսում` վերականգնվել է մուտքի կամարը և պարիսպների քանդված հատվածները ու ավանդատան հատակը: Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը լրագրող Արմանուշ Նիազյանին ասել է, որ բոլոր աշխատանքները կատարվել են հավատացյալ ու բարեպաշտ մարդկանց նվիրատվություններով:

27.05.2010 Ալավերդի  Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան համար 1 դպրոցում ամփոփվել է Թումանյանի տարածաշրջանի դպրոցների աշակետների` կենգուրու միջազգային մաթեմատիկական խաղ – մրցույթում ցուցաբերած արդյունքները: Անցյալ տարվա համեմատ այս տարի մասնակիցների թիվն ավելացել է 9000-ով: Տեսանյութը` Նատալյա Օսյանի:

26.05.2010  Շնող Շնողի կանանց խորհուրդը, որը 10 անդամ ունի, գործում է արդեն 2 տարի: Խորհուրդն ուսումնասիրում և վերլուծում է համայնքի խնդիրները և փորձում գտնել դրանց լուծման ճանապարհները: Այն հիմնադրվել է Կովկասի բնապահպանական կազմակերպությունների ցանցի իրականացրած ծրագրի շրջանակներում: Տեսանյութը` Գոհար Ոսկանյանի:

24.05.2010  Ալավերդի Մայիսի 21, 22 և 24-ին հանրապետության 1400 դպրոցներում հնչեց վերջին զանգը: Թումանյանի տարածաշրջանի շատ դպրոցներում այս տարի վերջին զանգը ոչ թե երգ ու պարով ուղեկցեցին, այլ պարզապես վերջին տոնական դասով:Թումանյանի տարածաշրջանի դպրոցներին այս տարի հրաժեշտ տվեց շուրջ 700 շրջանավարտ: Վերջին զանգերի միջոցառումները մեկ տեսանյութում ամփոփել է Նատալյա Օսյանը:

24.05.2010  Ախթալա Ախթալայի համար 1 դպրոցում ուսումնական տարվա ավարտին բարձր տրամադրության առիթը վերանորոգված ու կահավորված երկու դասասենյակների բացումն էր: Ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից դպրոցին տրված 9 համակարգիչներն արդեն հնարավոր է օգտագործել: Տեսանյութը` Արմանուշ Նիազյանի:

24.05.2010  Լոռի «Կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումը Հարավային Կովկասի անտառային լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում իրականացվել է շուրջ 630 հա անտառազուրկ տարածքների ընտրություն: Ընտրված տարածքների համար կազմվել է անտառապատման նախագիծ, որն իր մեջ է ներառել տարածքների նկարագրությունը, նախատեսվող միջոցառումները և ժամանակացույցը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են տնկանյութի աճեցման, տնկման, ցանկապատման և խնամքի միջոցառումներ: Տեսանյութը` Գոհար Ոսկանյանի:

22.05.2010  Ալավերդի Ալավերդիում այս օրերին սկսվել են նոր ֆիլմի նկարահանման աշխատանքները: Ֆիլմի ռեժիսոր Մարիա Սահակյանը մի առիթով ասել է, որ սցենարը գրելիս ի նկատի է ունեցել հենց Ալավերդին, քանի որ այստեղ բնությունն այնքան գեղեցիկ է, որ դեկորների կարիք համարյա չի զգացվում: Ֆիլմի սցենարին ու դերասաններին Նատալյա Օսյանն արդեն ծանոթ է:

22.05.2010 Ալավերդի  Այս տարի դպրոցներում հրաժեշտի միջոցառումները չեն արգելվել , սակայն դրանք պետք է լինեն առանց ավելորդ ճոխությունների: Սա Լոռու մարզպետարանի հրահանգն է: Լրագրող Գոհար Ոսկանյանը պարզել է, որ դպրոցներում հրաժեշտի միջոցառումներից հետո քեֆեր, այնուամենայնիվ, ծրագրված են ու դրա համար դպրոցներից մեկում, օրինակ, յուրաքանչյուր աշակերտ 10.000 դրամ է հավաքում:

20.05.2010  Ալավերդի Մոտ 1 ամիս տևած ֆուտբոլի դպռոցականների աղջիկների ու տղաների ֆուտբոլի առաջնությունը մայիսի 19-ին ավարտվեց: Կիսաեզրափակիչ խաղի արդյունքներով առաջնության 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Թումանյան քաղաքի Խ. Աբովյանի անվան դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղում է Ալավերդու համար 4 դպրոցի թիմը: Եզրափակիչ էին դուրս եկել Ալավերդու համար 2 և համար 8 դպրոցների աշակերտները: Թե որ թիմն է հայտնվել առաջին տեղում` լավ գիտի Մարիաննա Պեպանյանը:

20.05.2010 Ալավերդի  Ալավերդու երաժշտական դպրոցներում արդեն սկսվել են տարեվերջյան հաշվետու համերգները: Ռ.Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի բոլոր դասարանների աշակերտներն առաջինն իրենց սովորածը ներկայացրեցին ծնողներին, մանկավարժներին, հյուրերին ու լրագրող Գոհար Ոսկանյանին:

20.05.2010 Ալավերդի Ներառական կրթության հասանելիության համար «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերրպությունը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Թումանյանի տարածաշրջանի 12 կրթօջախներում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում£ Նախկինում վերապատրաստման դասընթացներ լինում էին Ալավերդու միայն մեկ մանկապարտեզում: Տեսանյութը` Նատալյա Օսյանի:

18,05,2010  Ալավերդի Այս տարի հաստատված վճարովի հասարակական աշխատանքեր ծրագրով մաքրվելու է քաղաքի երկու թաղամասերի` Խուդյակով ու էնգելս թաղամասերի հեղեղատարները: Խուդյակով թաղամասում աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Տեսանյութը` Մերի Կոլոլյանի ու Արման Տիտանյանի:

18.05.2010  Ալավերդի Շուտով Ալավերդիում բավականին հեշտ կլինի որևէ մեկի բնակարանը կամ սեփական տունը գտնել: Անցյալ տարի Ալավերդու քաղաքապետարանի միջոցների հաշվին ցուցանակներ են պատվիրել քաղաքի բոլոր թաղամասերի փողոցների, շենքերի ու սեփական տների համար: Ցուցանակների ձեռքբերման ու փակցման համար ընդհանուր առմամբ 2 մլն 350 000 դրամ է նախատեսվել:Մայիսի 28-ի տոնակատարություններին արդեն Ալավերդու բոլոր թաղամասերը, որոնց մեջ մտնում են նաև Ակներն ու Սանահինը, կունենան պարզ ու գեղեցիկ գրված անուններ ու համարներ: Տեսանյութը` Մերի Կոլոլյանի և Արման Տիտանյանի:

18.05.2010 Ախթալա Ախթալայի քաղաքապետարանի աշխատակիցները, 2 դպրոցների աշակերտներն ու բնակիչները ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների հետ համատեղ ծառատունկ են կազմակերպել: Քաղաքի տարբեր հատվածնեում 200 հացենի են տնկել ու վաղուց արդեն մեծացած ծառերը ներկել քիմիկատներով: Ծառատունկին մասնակցել է Նատալյա Օսյանը:

18.05.2010  ԱխթալաԱխթալայի մանկապարտեզի բակում մանկապարտեզի կոլեկտիվի անդամները, սաներն ու նրանց ծնողները 14 հացենի են տնկել: Նախորդ տարիների նման, այս տարի մանկապարտեզի բակում վարդի թփեր չեն տնկել, քանի որ շինարարական աշխատանքներ են նախատեսվում. այս տարի վերանորոգվելու է մանկապարտեզի շենքը: Տեսանյութը`Նատալյա Օսյանի:

14.05.2010  Սանահին Գարնանային անդադար տեղացող անձրևները Թումանյանի տարածաշրջանում բավականին մեծ վնաս են հասցրել գյուղատնտեսությանը: Այս մասին «Անկյուն գումարած 3» ՀԸ «Դեմ առ դեմ» հաղորդման ուղիղ եթերում ասաց գյուղատնտես Սերգո Քառյանը: Գյուղատնտեսությամբ զբաղվողներին նա խորհուրդ տվեց չհուսահատվել և ցանքս կատարել գարնան կեսից: Ալավերդու Սանահին թաղամասի բնակիչները հետևել են նրա խորհրդին, իսկ նրանց հետ զրուցել է Գոհար Ոսկանյանը:

13.05.2010 Ալավերդի Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Համբարձման տոնը: Ամեն տարի Համբարձման տոնը նշվում է Սբ. Զատկից 40 օր հետո: Համբարձումը Քրիստոսի` մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է: Համբարձում նշանակում է բարձրացում: Համբարձման տոնը նաև գեղեցիկ ժողովրդական ավանդություն ունի, որը, ցավոք, մոռացության է տրվում: Ջանգյուլումը մի ավանդույթ է, որի ժամանակ աղջիկները սար էին բարձրանում և վիճակ գցում լավ բախտի ու ապագայի ակնկալիքով:

13.05.2010 Ալավերդի  Հայաստանի Հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցներում ուսումնական գործընթացի վերջին օր հայտարարվել է մայիսի 21-ը: Մայիսի 22-ին դպրոցներում վերջին զանգ է: Կրթության և գիտության նախարարությունը հիշեցնում է, որ այդ հիշարժան օրը պետք է նշել դպրոցին վայել հանդիսավորությամբ` զերծ մնալով դրամահավաքությունից:

13.05.2010 Ալավերդի Առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլից Թումանյանի տարածաշրջանի դպրոցներից մասնակցել է 13 աշակերտ: Նրանցից 6-ը վերադարձել են մրցանակներով, ընդ որում, երկուսը` Ալավերդու համար 5 դպրոցի աշակերտ Արեն Հարությունյանը և համար 12 դպրոցից Լևոն Նալբանդյանն առաջին մրցանակներ են ստացել: Պատմում է Նատալյա Օսյանը:

11.05.2010  Ախթալա Ախթալայի համայնքային բյուջեում, սոցիալապես խոցելի խմբերին անհրաժեշտության դեպքում ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար հատուկ գումար է հատկացված: Այդ գումարից ավագանու հերթական նիստում 10 հոգու 10.000-ական դրամ է հատկացվել: Նիստում ավագանու կողմից կայացրած մյուս որոշումների մասին պատմում է Մարիաննա Պեպանյանը:

 11.05.2010 Ալավերդի Մայիսյան հաղթանակները նշելուց առաջ Ալավերդու կրթօջախներում արիության դասեր էին կազմակերպվել: Հյուսիսային համալսարանի Թումանյան մասնաճյուղում արիության դասին հյուրընկալել էին Հայրենական մեծ պատերազմի ու արցախյան գոյամարտի վետերանների, Ալավերդու զինվորական կոմիսարին: Արիության դասն ամփոփում է Արմանուշ Նիազյանը:

11.05.2010 Թեղուտ  Թեղուտում Մեծ հայրենականում տարած հաղթանակի 65-ամյակը նշանավորվել է նորաստեղծ հուշատախտակի բացումով: Այսուհետ, այն կդառնա մեծ հայրենականի զոհերի հիշատակը ոգեկոչելու հավաքատեղի: Հուշատախտակի բացման տոնական արարողությանը մասնակցել է նաև Գոհար Ոսկանյանը:

11.05.2010  Ալավերդի Թումանյանի տարածաշրջանում այսօր ապրում է Մեծ հայրենականի 81վետարան, որոնցից 22-ը` Ալավերդիում: Սակայն մայիսի 9-ի տոնակատարությանը ոչ բոլորն են կարողացել մասնակցել, շատերն առողջական խնդիրներ ունեն: Մայիսի 9-ն ալավերդցիների հետ տոնել է նաև Նատալյա Օսյանը:

10.05.2010  Ախթալա Հայրենական մեծ պատերազմին ախթալեցիներն ավելի շատ մասնակցել են ոչ թե մարդկային ռեսուրսներով, այլ ռազմաճակատի համար զենք ու զինամթերք ձուլելով: Պատերազմի տարիներին Ալավերդու ու Ախթալայի պղնձաձուլական գործարանները փոխել էին իրենց արտադրանքի տեսականին ու տղամարդիկ հիմնականում ներգրավված են եղել այդ գործում: Այդուհանդերձ, Հայրենական մեծս պատերազմի մասնակիցներ եղել են նաեւ Ախթալայից: Նրանց հետ զրուցել է Նատալյա Օսյանը:

10.05.2010 Ալավերդի  Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձի կապակցությամբ ԵԿՄ Թումանյանի տարածքային կառույցը Մարինե Խաչատրյանին Ծովակալ Իսակովի մեդալ հանձնեց: ՀՀ զինված ուժերի Ծովակալ Իսակովի մեդալով պարգևատրում են բանակաշինության, ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության համար, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողներին, ովքեր զգալի ավանդ ունեն բանակի կայացման ու ամրապնդման գործում: Հանձնման արարողությանը ներկա է եղել Արմանուշ Նիազյանը:

08.05.2010  Ալավերդի Վերջին շրջանում Ալավերդու դպրոցների ցածր դասարաններում բացակայություններն ավելացել են` ջրծաղիկ վարակիչ հիվանդության պատճառով: Հիվանդության գաղտնի շրջանը 10-21 օր է: Տեսանյութը` Արմանուշ Նիազյանի:

 08.05.2010 Ալավերդի Ալավերդու քաղաքապետարանի նախաձեռնությամբ Մեծ հաղթանակի 65-ամյակը տոնելուց առաջ քաղաքի բոլոր կրթական հաստատություններում արիության դասեր են կազմակերպվել: Ալավերդու Սուրեն Սպանդարյանի անվան համար 1 դպրոցում կազմակերպված արիության դասին մասնակցել է Գոհար Ոսկանյանը:

06.05.2010  Ախթալա Կառավարության որոշման համաձայն, հանքարդյունաբերության ոլորտի բոլոր աշխատակիցները պետք է 12 ամիսը մեկ պարտադիր բուժզննում անցնեն: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տարբեր ստորաբաժանումներում արդեն 1 շաբաթ է բժշկական հետազոտություններ են անցկացվում: Ընդհանուր առմամբ 445 աշխատակից արդեն բուժզննման է ենթարկվել: Բուժզննման աշխատանքներին հետևել է Արմանուշ Նիազյանը:

06.05.2010  Թեղուտ Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու զանգերը պատարագի կանչեցին նաև «Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ կազմակերպված ուսանողական շրջայցի մասնակիցներին £ Կազմակերպիչները հոգացել էին , որպեսզի ուսանողները ծառատունկին մասնակցելուց բացի հնարավորություն ունենան նաև այցելել Լոռու մարզի պատմամշակութային հուշարձաններ£ Երկու օրվա ընթացքում ուսանողները հասցրել են Հաղպատի ու Սանահինի վանական համալիրներ և Միկոյանների թանգարան: Թումանյանի պատմամշակութային վայրերով ուսանողների հետ շրջել է Գոհար Ոսկանյանը:

06.05.2010 Լոռի Մասնագիտական տոնի առթիվ առաջին անգամ Լոռու մարզի ԶԼՄ-ների ներկայացուցիչներից մի քանիսին հրավիրել էին մարզպետարան` նշելու Մամուլի ազատության տոնը: Եկել էին Սպիտակից, Ստեփանավանից, Տաշիրից, Ալավերդուց, այնտեղ էին նաև Վանաձորի լրատվամիջոցները: Լրատվամիջոցների ղեկավարների կողմից ներկայացված լրագրողներին ու օպերատորներին մարզպետը շնորհակալգրեր հանձնեց: Շնորհակալագրեր են ստացել նաև «Անկյուն գումարած 3» ՀԸ օպերատոր Արմեն Հովսեփյանն ու «Թումանյանական աշխարհ» թերթի խմբագիր Արարատ Թամրազյանը:

04.05.2010  Ալավերդի Աշխարհահրչակ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանն ապրիլի 30-ին Ալավերդիում էր:Միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահարուհին ծնվել է Ալավերդի քաղաքում, հաճախել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցը:Սվետլանա Նավասարդյանը Սովետական Հայաստանի ու Հայաստանի Հանրապետըության կողմից պատվավոր արտիստուհու բազմաթիվ կոչումներ է ստացել ու պարգեւատրվել «Մովսես Խորենացի» շքանշանով:Դաշնակահարուհին հաճախ է այցելում հայրենի քաղաք ու դասական երաժշտության ակորդների վայելքի րոպեներ պարգևում ալավերդցիներին:

04.05.2010  Թեղուտ Արդեն չորրորդ անգամ Հայաստանի տարբեր առաջատար բուհերի ուսանողներ այցելում են Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր: Մայիսի 1-2-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների կազմակերպած ուսանողական շրջայցին ու ծառատունկին մասնակցում էր 100 ուսանող: Թեղուտի ծառատունկին ուսանողների հետ մասնակցել է Գոհար Ոսկանյանը:

27.04.2010 Թեղուտ Վերջին տվյալներով Լոռու մարզի քաղաքում ապրողների թիվը գերակշռում է: Պատկերը փոխվում է Թեղուտ գյուղի դեպքում: Թեղուտից գյուղացիները ոչ թե գնում են քաղաք, այլ ընդունում են քաղաքացիների: Վերջին ամիսների ընթացքում Թեղուտի հանքավայրում աշխատանքի են անցել մեխանիզատորներ, վարորդներ ու այլ մասնագետներ տարածաշրջանի տարբեր բնակավայրերից: Թեղուտի հանքավայր այցելել ու աշխատակիցների հետ զրուցել է Գոհար Ոսկանյանը:

27.04.2010 Օձուն  Թումանյանի տարածաշրջանի ամենամեծ գյուղում ` Օձունում, մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Գյուղացիները բողոքում են, որ մսի գները գնալով իջնում են, տարին մեկ էլ մի նոր հիվանդություն է գլուխ բարձրացնում: Արդեն անասնապահությունն էլ է քիչ եկամտաբեր դարձել , - Արմանուշ Նիազյանին դժգոհել են օձունցիները:

21.04.2010 Շնող  Շնողի հրապարակից մինչև գյուղի ներքևի հատվածը հայրենի գյուղում հավաքված տարբեր քաղաքներում բնակվող շնողեցիները ընդհանուր առմամբ մոտավորապես 400 շագանակենի են տնկել: Ծառատունկին մասնակցել է Գոհար Ոսկանյանը:

21.04.2010 Աքորի  Լոռու մարզի Աքորի գյուղում բնակվող Ալվարդ Վերմիշյանի ընտանիքի սոցիալական ծանր վիճակի մասին պատմող տեսանյութն «Ա1+» ինտերնետային լրատվականի կայքում տեղակայվելուց հետո բազմաթիվ արձագանքներ ունեցավ: Վերմիշյաններն արդեն կարողանում են հեռուստացույց դիտել: Արտերկրից նրանց համար 230 ԱՄՆ դոլար են ուղարկել: Մի քանի բարերարներ էլ, ովքեր չեն ցանկացել ներկայանալ սնունդ ու հագուստ են ուղարկել: Գումարը սննդի ու հագուստի հետ միասին Վերմիշյանների ընտանիքին է հանձնել Գոհար Ոսկանյանը:

20.04.2010 Ախթալա Ախթալայում մտադիր են 2010 թվականը դարձնել մարզական առաջընթացի ու ձեռքբերումների տարի:Ախթալայի քաղաքապետարանն ու ԼՀԿ-ի տնօրինությունը դա իրականացնելու համար ակտիվորեն համագործակցում են:2009-ի արդյունքներից գոհ են: Ախթալային հաղթանակներ բերած մարզիկներին պատվոգրերի ու գավաթների շնորհման արարողությանը ներկա է եղել Գոհար Ոսկանյանը:

16.04.2010  Ալավերդի Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի նախապատրաստական աշխատանքների վրա ընկերությունը մինչ օրս սեփական միջոցների հաշվին 35 միլիոն ամերիկյան դոլար է ծախսել:Անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման արդյունքում ՎՏԲ բանկի վարկային կոմիտեն ապրիլի 7-ին հաստատել է ֆինասավորման նոր պայմաններ:Գոհար Ոսկանյանի տեսնյութը:

12.04.2010 Ալավերդի Մեկ շաբաթ էր Ալավերդու քույր քաղաք Քոբուլեթիի համար 2 դպրոցի աշակերտները հյուրընկալվել էին ալավերդցիների ընտանիքներում: Ալավերդու ու Քոբուլեթիի աշակերտները շրջել են պատմամշակութային համալիրներով, ծանոթացել են քաղաքին ու միմյանց ներկայացրել երկու ազգերի մշակույթը: Գեորգին հյուրընկալվել է Ձավարյանների ընտանիքում: Գոհար Ոսկանյանն էլ մի երեկո այցելել է նրանց տուն:

08.04.2010 Օձուն   Օձունում փորձնական 3 հա ծխախոտ են ցանել, իսկ այս տարի նախատեսվում է ծխախոտ ցանել 10 հա տարածությունում: Խորհրդային տարիներին Օձունում ոչ միայն հացահատիկ են մշակել, այլ զարգացած է եղել նաեւ ծխախոտագործությունը: մասնագետներն ասում են, որ Օձունի թե կլիման եւ թե հողերը ամբողջությամբ համապատասխանում են ծխախոտագործության համար: Արմանուշ Նիազյանն է պատմում:

07.04.2010  Ալավերդի Վանենի սրճարանի տարածքը վարձակալությամբ աշխատեցնողները սրճարանային նոր սեզոնին են պատրաստվում.տարածքը մաքրում են չորացած տերեւներից ու նաեւ ծառերն էտում: Թվով 6 բարդիների էտի թույլտվությունը Վանենի սրճարանի տարածքի վարձակալ Ալավերդու բնակիչ Տիգրան Պապոյանը ստացել է 2009 թվականի մայիսի 5-ին: Սակայն սրճարանի տարածքում գտնվող 77 սմ տրամագծով բարդին ոչ թե էտել են, այլ կտրել: Կտրած ծառի հետքերով գնացել է Մարիաննա Պեպանյանը:

05.04.2010  Ալավերդի «Դոն Ժուան ավիա» ներկայացման ընթացքում ծիծաղում էին բոլորը: Ալավերդցիները 2 ժամ անդադար ծիծաղում էին, իսկ վերջում բուռն ու երկարատեւ ծափահարություններից հետո հանդիսատեսը չէր ցանկանում հեռանալ: Մի խոսքով, ներկայացումը հաջողված էր, ալավերդցիներն էլ` հիացած: Հիացել ու ծիծաղել է նաեւ Գոհար Ոսկանյանը:

01.04.2010  Ալավերդի Ապրիլի 1-ին ալավերդցիները ստեր են հորինում, միմյանց խաբում, իրար վրա ծիծաղում ու այդպես էլ նշում հումորի օրը: Ալավերդցիներից մի քանիսն էլ հեռուստադիտողներին են ստում: Ալավերդու փողոցների անցորդ - սուտ հորինողներին չի հավատացել Արմանուշ Նիազյանը:

 01.04.2010 Ալավերդի Նարեկ Դուրյանը, Հրանտ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանն ապրիլի 3-ին ժամը 19:00-ին Ալավերդիում կլինեն: «Դոն Ժուան ավիա» ներկայացումը «Վալլեքս» խմբի ընկերությունների ու Ալավերդու քաղաքապետարանի մայրության, գեղեցկության ու սիրո տոնի նվերն է ալավերդցի կանանց: Ներկայացման մուտքը հրավիրատոմսերով է: Տարվա ընթացքում ալավերդցիների համար դեռ անակնկալներ կլինեն, վստահեցնում է «Վալլեքս» խումբը: Տեսանյութը` Գոհար Ոսկանյանի:

23.03.2010  Մարց Մարցի մեծահասակները երանի են տալիս այն ժամանակները, երբ գյուղում հաճախ էին մշակութային միջոցառումներ լինում: Հիմա ամեն ինչ փոխվել է. գյուղում աշխուժություն չկա, երիտասարդներն էլ հեռացել են հայրական տնից: Տեսանյութը` Նատալյա Օսյանի:

23.03.2010  Թեղուտ Վերջին 2 տարվա ընթացքում Թեղուտում 45 կմ հիմնական եւ ժամանակավոր ճանապարհ է կառուցվել: Ճանապարհների կառուցման աշխատանքների ղեկավարումը վստահվել է մի մարդու, ով 15 տարուց ավելի է ճանապարհներ է կառուցում: Համլետ Տիտանյանն ասում է, որ իր մասնագիտությունից չի հոգնել ու համարում է, որ դա ստեղծագործ աշխատանք է ու ապրելու լավագույն ձեւը: Համլետ Տիտանյանի հետ ծանոթացել է Գոհար Ոսկանյանը:

23.03.2010 Ալավերդի  Գնահատման եւ թեստավորման կենտրոնն Ալավերդիում ընթացիկ քննություններ է անցկացնում: Կենտրոնի աշխատակիցներն ասում են, որ տարեկան քննություններից առաջ ընթացիկ քննություններն աշակերտներին հնարավորություն են տալիս ստուգելու իրենց գիտելիքները: Ընթացիկ քննություններին ներկա է եղել նաեւ Նատալյա Օսյանը:

18.03.2010  Մոտկորի ենթաշրջան Մոտկորի ենթաշրջանի 6 գյուղերին սպասարկող ճանապարհը տասնյակ տարի է, որ քանդված է, դժվար անցանելի ու վտանգավոր: Ամեն օր այս ճանապարհով են Քարինջ, Մարց, Լորուտ, Աթան, Ահնիձոր ու Շամուտ գյուղերի բնակիչներն իրենց գյուղմթերքը քաղաք վաճառքի տանում: Հատկապես ձմռանը գյուղացիները նախընտրում են ճամփա դուրս չգալ, շտապ քաղաք հասնելն էլ գյուղացիների համար իսկական գլխացավանք է դառնում:Տեսանյութը` Նատալյա Օսյանի:

16.03.2010 Լոռի Տաք հոսանքների ներմուծման հետեւքնով սարերի ձյունը հալվել ու բարձրացրել է Դեբեդի ջրի մակարդակը : Մարտի 15-ի գիշերվա ուժեղ քամին Լոռու մարզի մի շարք բնակավայրերում լուրջ վնասներ է հասցրել: Քամու ուժգնացումը հասել է 25 մ/վրկ արագության: Վնասվել են Մեծ Պառնի գյուղի դպրոցի տանիքն ու ջարդվել ապակիները: Քամին մոտ 13 բնակելի շենքի տանիք է վնասել, որոնց մեծ մասը նորակառույց են եղել: Քարաբերդում էլ քամին տանիք ու մեղվափեթակներ է քշել: Դեբեդ ու Փամբակ գետերի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով էլ ջուրը Դարպաս համայնքի կամուրջն է քշել: Դեբեդը փոխել է հունն ու վնասել ափամերձ կառույցները: Սպիտակում գետը բարձրացել ու 3 մետր երկարությամբ երկաթգծի տակի հողը քշել է : Լոռու մարզի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գծով գնդապետ Հրաչ Անտոնյանն ասել է, որ բնական աղետները Ալավերդիում լուրջ վնասներ չեն հասցրել: Այստեղ Դեբեդի մակարդակն է բարձրացել ու ջրի տակ առել ափամերձ ծառերը:

16.03.2010  Շնող Շնող գյուղից Թեղուտի հանքավայրում 150 մարդ է աշխատում: Շնողի գյուղապետ Հայկազ Քոչինյանը նոր դիմում է ուղարկել Թեղուտի հանքավայրում եւս 10 մարդ աշխատանքի ընդունելու համար: Հայկազ Քոչինյանն ասում է, որ ի շնորհիվ Թեղուտի հանքավայրի, անցյալ տարի սեփական եկամուտները հավաքագրվել են 97 տոկոսով: Տեսանյութը` Գոհար Ոսկանյանի:

15.03.2010 Ալավերդի Ռուզաննա Մաթոսյանը 20 տարի է տանը ջուր չունի: Այսքան ժամանակ ջուրը թաղամասի ցայտաղբյուրից է բերել կամ էլ հարեւաններից խնդրել: Գումար չունենալու պատճառով Ռուզաննան ջրի նոր խողովակներ անցկացնելու գործը հետաձգել է, բայց երբ 2008 թվականին փորձել է տանը ջուր ունենալ, պարզվել է, որ իրենց հաշվին ավելի քան 100.000 դրամի պարտք է գոյացել: Նատալյա Օսյանն այցելել է Ռուզաննային:

15.03.2010 Ալավերդի  ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մարտի 12-ին այցելել է Ալավերդու բժշկական կենտրոն: Նախարարը ծանոթացել է բժշկական կենտրոնի վերանորոգման ընթացքին: Կենտրոնի վերանորոգման առաջին փուլը նախատեսվում է ավարտել մինչեւ ապրիլի 1-ը: Տեսանյութը` Գոհար Ոսկանյանի:

15.03.2010  Մեծ Այրում Մեծ Այրում գյուղում գտել են արտագնա աշխատանքի մեկնելու այլընտրանքը: Վազգեն Սարաջյանն իր ընտանիքը պահում է ծղոտի վրա սունկ աճեցնելով: Թումանյանի տարածաշրջանի համար սնկի աճեցման այս նոր մեթոդին ծանոթացել է Արմանուշ Նիազյանը:

12.03.2010 Ալավերդի  Առողջապահության նախարարությունը հաշմանդամության կարգ ունեցող հիվանդներին հնարավորություն է տալիս անվճար դեղորայք ստանալ: Առաջին կարգի հաշմանդամ Անահիտ Կիրակոսյանը նույնպես իրավունք ունի անվճար դեղեր ստանալու: Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանն ասում է, որ դեղորայքը, որն անհրաժեշտ է Անահիտի բուժման համար, չկա անվճար տրվող դեղերի անվանացանկում: Տեսանյութը` Արմանուշ Նիազյանի

12.03.2010  Ալավերդի Ալավերդու ճոպանուղին ուղեւորներին զգուշացնում է, որ առանց ՀԴՄ կտրոնների մուտքը վագոն արգելվում է: Եթե նախկինում ՀԴՄ կտրոնները հավաքում էին ուղեկցողներն ու այդպես հնարավոր էր լինում վերահսկողություն կատարել, հիմա կտրոնները տալիս են մարդկանց, իսկ նրանք կտրոններն աղբարկղ են գցում: Արմանուշ Նիազյանին հետաքրքրել է, թե ինչու մարդիկ այլեւս չեն հավատում ՀԴՄ կտրոններով գումար շահելու հնարավորությանը:

12.03.2010 Թումանյանի տարածաշրջան  Աշխարհի ամենազանգվածային մաթեմատիկական խաղ-մրցույթի մասնակիցների թիվը Թումանյանի տարածաշրջանում գնալով նվազում է: Թե ինչու աշխարհահռչակ մրցույթին լոռեցիները հրաժարվում են մասնակցել փորձել է պարզել Գոհար Ոսկանյանը:

11.03.2010 Աքորի  Աքորիում բնակվող Ալվարդ Վերմիշյանի ընտանիքի խնդիրներին Ալավերդու «Անկյուն գումարած 3» ՀԸ բազմիցս անդրադարձել է: Այս ընտանիքին հեռուստացույց նվիրեց երեւանաբնակ Անահիտ Ավանեսյանը, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն էլ օգնել է էլեկտրաէներգիա ունենալու հարցում: Հիմա Ալվարդն իր 3 երեխայի հետ եւ հոսանք ունեն, եւ հեռուստացույց: Մի քանի օր առաջ էլ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից Լինուշ Աբգարյանն էլ 200 ԱՄՆ դոլար է ուղարկել: Հեռուստաընկերության նկարահանող խումբն այցելել է Ալվարդին, փոխանցել գումարն ու այդ ամենը նկարահանել:

11.03.2010 Ալավերդի Սեփական եկամուտների հավաքագրման գծով Թումանյանի տարածաշրջանը Լոռու մարզում վերջին տեղում է: Համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ սեփական եկամուտների հավաքագրման գծով թերացման մասին իր անհանգստությունն է հայտնել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Նատալյա Օսյանը:

11.03.2010 Ալավերդի  Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասի կապիտալ վերանորոգման աշխատանքներն սկսվել են անցյալ տարվա սեպտեմբերից: 2010 թվականի ապրիլի 1-ին կենտրոնն արդեն կունենա վերանորոգված հիվանդանոց: Վերանորոգման ընթացքին հետեւել է Արմանուշ Նիազյանը:

11.03.2010  Թումանյանի տարածաշրջան Թումանյանի տարածաշրջանի Մոտկորի ենթաշրջանի գյուղերում խոզերի`ժանտախտով վարակվելու դեպքեր են գրանցվել: Ալավերդու մսի կետերի փորձագետ Արտակ Ուլիխանյանն ասում է, որ դեռեւս փորձաքննություն չկա դա աֆրիկյան, թե դասական ժանտախտ է: Նա նաեւ ժխտում է, որ Ալավերդու մսի վաճառքի կետերում հնարավոր է վարակված խոզի միս վաճառել: Սրանում համոզվելու համար մսի վաճառքի կետ է այցելել Արմանուշ Նիազյանը:

 09.03.2010 Թումանյանի տարածաշրջան Թումանյանի տարածաշրջանի գյուղեր տանող ճանապարհների շրջակայքն ու գյուղամեջի դաշտերը անասելի աղտոտված են: Կենցաղային աղբն այս մասերում ասես ամենօրյա ցուցահանդես է բացում: Աղբահանության խնդիրն առկա է Լոռու մարզի բոլոր գյուղերում, փոխարենը` քաղաքային համայնքներում աղբահանության լուրջ խնդիրներ չկան: Տեսանյութը` Հրաչյա Պապինյանի:

09.03.2010 Ալավերդի Թումանյանի տարածաշրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն ասել է, որ Լոռու մարզի բոլոր բնակավայրերում խնդիրները միանման են: Բնակիչներին հիմնականում մտահոգում են սոցիալական խնդիրները:

09.03.2010 Ալավերդի  Ուսուցիչներ, դաստիարակչուհիներ, բժիշկներ ու Ալավերդու տարբեր ոլորտներում ներգրավված հայուհիներին հյուրընկալել է Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը:Տեսանյութը` Արմանուշ Նիազյանի:

 02.03.2010 Նեղոց 12-ամյա աղջկա բռնաբարության լուրը վերջին օրերին բոլոր նեղոցեցիների խոսքուզրույցի թեման է: Ամեն ինչ սկսվել է այն օրը, երբ համագյուղացի 16 եւ 17 տարեկան 3 տղա անձայն տուն են մտել: Աղջկա 80-ամյա հայրը նրանց չի նկատել: Տղաներին տեսել է հյուր եկած բարեկամը: Երկուսը փախել են, մեկին հաջողվել է բռնել: Նատալյա Օսյանը գնացել է դեպքի հետքերով:

01.03.2010 Սանահին Սանահինի վանական համալիրը տարեկան հազարավոր այցելուներ է ունենում: Արմանուշ Նիազյանը պարզել է, որ այցելուների թիվը գնալով կավելանա, եթե բարեկարգ ճանապարհներ կառուցվեն ու մաքուր միջավայր ստեղծվի:

22.02.2010 Թեղուտ գյուղ Լոռու մարզի Թեղուտ գյուղի բյուջեն այս տարի 100 մլն դրամ է կազմել: Գյուղապետ Հարություն Մելիքսեթյանն ասում է, որ նախկինում բյուջեն երբեք չի գերազանցել 25 մլն դրամը: Գոհար Ոսկանյանը փորձել է իմանալ, թե ինչպես են ապրում թեղուտեցիները:

18.02.2010 Աքորի Օրերս Լոռու մարզի Աքորի գյուղում բնակվող Վերմիշյանների ընտանիքին երեւանաբնակ Անահիտ Ավանեսյանը հեռուստացույց նվիրեց: Տիկին Ավանեսյանն այն միակն էր, ով արձագանքեց այս ընտանիքի խնդիրների մասին պատմող մեր հեռուստաընկերության պատրաստած տեսանյութին: Տեսանյութը` Գոհար Ոսկանյանի:

16.02.2010 Ախթալա  Ախթալայի Սբ.Աստվածածին եկեղեցին 200 տարի հետո քահանա ունեցավ: Տեր Վիգեն քահանա Ղազարյանն առաջին անգամ է Ախթալա այցելել: Քահանայական կոչում ստանալուց հետո առաջին անգամ է նաեւ եկեղեցի այցելում որպես քահանա: Տեսանյութը` Գոհար Ոսկանյանի:

15.02.2010 Ալավերդի Տեղեկատվության ազատության մասին օրենքը սահմանափակում է լրագրողի օպերատիվ աշխատանքը,- ասում է «Հետք» թերթի Լոռու մարզի թղթակից Լարիսա Փարեմուզյանը: Ոստիկանության ու հարկային տեսչության մարմինները դեռեւս փակ են լրագրողների համար, իսկ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը մինչեւ լրանում է տեղեկությունն արդեն ժամկետանց է դառնում: Տեղեկատվության ազատության մասին օրենքի կիրառման, պաշտոնյա-լրագրող-հասարակություն կապի մասին է Նատալյա Օսյանի տեսանյութը:

10.02.2010 Հագվի  Մեկ ամիս առաջ ծնվել է Հագվում բնակվող Դանիելյանների ընտանիքի 8-րդ երեխան`Նարեն: բազմազավակ ընտանիքի ամսական եկամուտը 60.000 դրամ ընտանեկան նպաստն է, որը հազիվ բավականացնում է ալյուր գնելուն: Սոցիալական պայմաններից դրդված 90-ականներին Արթուր Դանիելյանը ծնողներին ու կրտսեր եղբորն է թողել Ալավերդու իր բնակարանն ու տեղափոխվել Հագվի: Անժամկետ վարձակալել է կիսաքանդ մի տուն ու սկսել զբաղվել հողագործությամբ:Մարտին տանտերը որոշել է տեղափոխվել գյուղ եւ ինքն ապրել իր տանը ու բազմազավակ Դանիելյանների ընտանիքը կմնա բաց երկնքի տակ: Տեսանյութը`Արմանուշ Նիազյանի:

08.02.2010 Օձուն Օձունի գյուղամիջում օրվա ընթացքում հավաքվում են գյուղացիները: Նարդին, շախմատն ու թղթախաղն ուղեկցում են գյուղի նորությունների ու գյուղացիների ապրելակերպի մասին քննարկումները: Արդեն գիտեն, թե իրենցից ով է լավ խաղում կամ ով է <<դաղալ>> անում: Այսպես ասած <<դաղալչիներին>> ներողաբար են մոտենում. աշխարհն է <<դաղալ>> դարձել: Տեսանյութը`Գոհար Ոսկանյանի:

 

27.01.2010 Ակներ Լոռու մարզի Ակներ գյուղի բնակիչները բողոքում են, որ անցյալ տարի կրճատվել է անասնագլխաքանակը: Ակներեցիները հրաժարվել են անասուն պահելուց, քանի որ չարչարանքն արդյունք չի տալիս: Տեսանյութը` Արմանուշ Նիազյանի:

http://www.youtube.com/watch?v=XVqqAvDJfEE

21.01.2010 Ալավերդի Պետավտոտեսչության աշխատակիցները Ալավերդիում աշխատող անհատ տաքսիստներին հունվարի 20-ին հավաքել են Ոստիկանության Թումանյանի բաժանմունքի մոտ, նրանցից վերցրել մեքենաների փաստաթղթերն ու վարորդական իրավունքի վկայականները: Տեսանյութը`Նատալյա Օսյանի:

http://www.youtube.com/watch?v=AIXUh9QIMU4

21.01.2010 Աքորի  Ալվարդ Վերմիշյանն իր 3 երեխաների հետ ապրում է Լոռու մարզի Աքորի գյուղի մի տնակում, որտեղ հազիվ 2 մահճակալ է տեղավորվում: Ամուսինը 10 տարի է լքել է ընտանիքը, Ալվարդն էլ ստիպված է եղել հեռանալ ամուսնու ընտանիքից: Գյուղի ծայրին գտնվող Ալվարդի տնակում չկա լույս, գազ ու չունեն ապրելու միջոց: Տեսանյութը` Գոհար Ոսկանյանի:

http://www.youtube.com/watch?v=RhmB0Ol-Tps

19.01.2010 Տավուշի մարզ Կուշչի գյուղի Թարգմանչաց վանքի 4 դարից ավելի պատմություն ունեցող խաչքարը փրկվել է ադրբեջանական ոչնչացումից եւ այժմ գտնվում է Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում: Տեսանյութը` Գոհար Ոսկանյանի:

http://www.youtube.com/watch?v=tU4HVVECdDU

 18.01.2010 Ալավերդի 2009-ի տարեվերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հետ հանդիպմանը մասնակցել են նաեւ Աքորու միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լուսինե Թաթոյանը, Ալավերդու համար 12 դպրոցից Աննա Նալբանդյանը եւ Ալավերդու համար 2 դպրոցից Տաթեւիկ Գալստյանը: Տեսանյութը`Մարիաննա Պեպանյանի:

http://www.youtube.com/watch?v=s0k-JynKucg&feature=related

18.01.2010 Ալավերդի  Ալավերդու` այսպես կոչված «Լաչինի միջանցքը», որը Երեւանյան խճուղին Հայպետշին թաղամասին միացնող ամենակարճ ուղին է, շուտով կդադարի գոյություն ունենալ:Անցումին մոտիկ առեւտուր անողները բողոքում են, որ անցումը փակելուց հետո իրենց առեւտուրը կպակասի: Տեսանյութը` Նատալյա Օսյանի:

http://www.youtube.com/watch?v=K8MmpSj-4Dc

 15.01.2010 Տավուշի մարզ 17 տարվա սպասումից հետո միանգամից 3 տղա: Տեսանյութը` Գոհար Ոսկանյանի:

http://www.youtube.com/watch?v=gcTLur4-1Hs

21.12.2009 Ալավերդի Արդեն 2-րդ տարին է Ալավերդու քաղաքապետարանը, "Վալլեքս" ընկերությունների խումբն ու "Անկյուն գումարած 3" հեռուստաընկերությունը կազմակերպում են ամանորյա տոնական հանդես: Տեսանյութը` Գոհար Ոսկանյանի:

http://www.youtube.com/watch?v=VkzfNThKGRQ

 

Եղանակն Ալավերդում


Երկուշաբթի 06.09.2010
Fairfrom north-northeast22°C0.7m/s
0.0mm
Երեքշաբթի 07.09.2010
Fairfrom north-northeast21°C1.2m/s
0.0mm
Չորեքշաբթի 08.09.2010
Fairfrom north20°C0.4m/s
0.0mm
Weather forecast from yr.no

Օրվա վերնագրերը

Բաժանորդագրություն

Այստեղ կարող եք բաժանորդագրվել «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տեղեկագրին:

Անուն:
Էլ.փոստ:

«Անկյուն գումարած 3» ՍՊԸ

© 2010: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: