Կիրակի, Սեպտեմբեր 05, 2010

Որոնում Կայքում

Ջրաչափերը 7 տարի ժամկետ ունեն

Նախկինում 5 տարի օգտագործած ջրաչափերը պետք է փոխվեին կամ լաբորատոր զննություն անցնեին: 2008 թվականից օրենքում փոփոխություններ են կատարվել և ջրաչափի օգտագործման ժամկետը երկարաձգվել է ևս 2 տարով: Ջրաչափերը փոխելու կամ լաբորատոր ստուգման տանելու համար Հայջրմուղկոյուղու տեսուչները տնայցեր են կատարում ու նախապես տեղեկացնում բնակիչներին: Եթե բնակիչն, այնուամենայնիվ, որոշում է չփոխել կամ լաբորատոր ստուգման չտանել ջրաչափն, օրենքի սահմաններում պատժվում է: Հայջրմուղկոյուղու Ալավերդու տեղամասի մոտ 4000 բաժանորդ այս տարի ստիպված է լինելու փոխել ջրաչափերը կամ լաբորատոր ստուգման տանել: Ջրաչափերի պիտանելիությունը ստուգում են Վանաձորի հատուկ չափագիտական լաբորատորիայում: Ջրաչափերը համարվում են բնակիչների սեփականությունը և դրանց ստուգման կամ փոխման համար անհրաժեշտ ծախսերը պետք է հոգա հենց բնակիչը: Այսպիսով, ջրաչափը փոխելու համար անհրաժեշտ է մոտ 6000 դրամ, իսկ լաբորատոր քննություն անցկացնելու համար մոտ 3000 դրամ, հաշվի առնելով փորձաքննություն անցնելու ու Ալավերդի -– Վանաձոր երթուղային տաքսու արժեքները:

Եղանակն Ալավերդում


Երկուշաբթի 06.09.2010
Fairfrom north-northeast22°C0.7m/s
0.0mm
Երեքշաբթի 07.09.2010
Fairfrom north-northeast21°C1.2m/s
0.0mm
Չորեքշաբթի 08.09.2010
Fairfrom north20°C0.4m/s
0.0mm
Weather forecast from yr.no

Օրվա վերնագրերը

Բաժանորդագրություն

Այստեղ կարող եք բաժանորդագրվել «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տեղեկագրին:

Անուն:
Էլ.փոստ:

«Անկյուն գումարած 3» ՍՊԸ

© 2010: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: